
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում

«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում։ Այդ մասին են վկայում առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հունիսի 6-ի երեկոյան հարապարակել է Ընտրական գործընթացների ազգային գրասենյակը:
Ձայների 42,03 տոկոսի հաշվման արդյունքներով հայտնի է դարձել, որ Ֆուխիմորիի օգտին է քվեարկել ընտրողների 52,905 տոկոսը: Նրա մրցակից Պետդրո Կաստիլիոն, որը ներկայացնում է «Ազատ Պերու» ձախ արմատական կուսակցությունը, նախապես ստացել է ընտրողների 47,095 տոկոսի պաշտպանությունը:
Նշվում է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,927 տոկոս: Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի հուլիսի 28-ին: Նրա մանդատը նախատեսված է հինգ տարվա համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: