Անընդհատ ասում են՝ ինքնիշխանություն, երբ բոլորին աջուձախ կախվածության լծակներ են տվել․ Թևան Պողոսյան

Ի՞նչ տարբերություն՝ թո՞ւրքն է ստիպում, թե՞ այլ ազգանունով մեկը, որ դադարենք ազգայինի մասին երազելուց։ Մեր պապերին էլ են ստիպել մոռանալ անցյալը, բայց այն սերնդեսերունդ փոխանցվել է։ 1921-ից ի վեր ամեն օր աշխատել են մեր մեջ սպանել հայկական Արցախի երազանքը, բայց այն չի մեռել երեք սերնդի մեջ։ Միգուցե դասագրքերում այդ մասին չեն խոսել, բայց տանը խոսել են։ 1991 թ․-ից հետո տանն այդ ի՞նչ են խոսել, որ հիմա ունենք մի սերունդ, որը պատրաստ է ավելի շատ թուրքի շահերը սպասարկելու, քան հայի։ Դժվար թե ուսուցիչները դպրոցում ասեին՝ երեխանե՛ր, պետք է այնպես անեք, որ ադրբեջանցիների ասածներն անպայման իրականացնեք։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Կան տարբեր երկրների շատ ու շատ կրթված ղեկավարներ, որոնք մի չնչին բանի պատճառով, իմանալով, որ իրենց մնալը հետևանքներ է առաջացնելու, ինքնակամ հեռանում են։ Պետք չէ մտածել, որ իշխանությունն է ամենակարևոր բանը։ Ծնողն ազգային հերոս է, իսկ երեխան ասում է, թե ինքը չի հարգում Անկախության հռչակագիրը։ Իսկ թշնամու մեջ գենետիկ մակարդակում դրված է, թե իրենք ինչպես են զավթում հողերը։ Ի՞նչ է նշանակում՝ պարտության հրճվանք, հաղթանակից վախենալ։ Հաղթանակի ձեռքը կրակը չեն ընկնում, հաղթանակը փայփայում ու պահում են։ Իսկ այսօր պարտությունն ենք որոշել փայփայել»,- ասաց հանրային գործիչը։

«Ո՞ր խաղաղությունն ենք ամեն օր պահում։ Մի բանը, որտեղ դու ամեն ինչ կորցրել ես, իսկ մյուսն ամեն ինչ շահել է, չի կարող հաղթանակ կոչվել։ Ո՞վ է կրելու մեր որոշումների հետևանքները, երբ թուրքն այստեղ սկսի հարցեր լուծել։ 70-80 տարեկան մարդը գնում ու կողմ է քվեարկում պարտությանը՝ ասելով, թե 10 հազար դրամով իր թոշակն ավելացել է։ Նա հասկանո՞ւմ է, որ իր երեխային ու թոռներին թողնում է թուրքի բաժին։ Ինչի՞ մասին ենք մենք հիմա ամենաշատը սիրում խոսել՝ ինքնիշխանության, երբ աջուձախ ավելի շատ կախվածության լծակներ ենք տվել»,- նշեց Թևան Պողոսյանը։

Կարդացեք նաև

Հանրային գործչի կարծիքով՝ եթե մարդը պատրաստ չէ հանուն գալիք սերունդների որոշում ընդունելու, հանուն իշխանության ամեն ինչի ընդունակ է լինելու․ «Պաշտոնյաները մեծ վախ պետք է ունենան Աստծու պատժից։ Միջազգային հարաբերություններում չկան արժեքներ, դա ջունգլիների կատաղի պայքար է, և միայն շահերի համակարգն է աշխատում։ Այն նույն երկրները, որոնք փորձում էին այստեղ մեզ ասել՝ ի՞նչ ազգային, կարևորը քաղաքացիականն է, իրենք ավելի շատ դեպի ազգայինն են գնում, օրինակ՝ ԱՄՆ-ը։ Ամեն ինչը շահերի դաշտում է, դրա համար մեր մեջ ուրիշ ընկալում պետք է լինի»:

«ՌԴ-ն, ԵՄ-ն և մյուսները մեզ ամեն օր ապացուցում են, որ իրենք շահեր ունեն։ Բայց փոխանակ հեռանալու՝ այս անձը մի քանի մեղավոր է գտնում, գործից հանում։ Արդյո՞ք դուք պետք է մեղավորներին գտնեք և գործից հանեք, որ զինվորը նորից մահանա, թե՞ այդ մարդը պետք է գիտակցաբար ասի՝ ես գնացի, չի ստացվում հրամանատար լինել։ Մարդն ասում է՝ անդունդն ենք գլորվում, ու չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Շնորհավորում եմ նրան քվեարկած 700 հազարին՝ ունենալու մի ղեկավար, որն իրենց անդունդ է տանում»,- ասաց Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31