Բաժիններ՝

Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրները 1,7 մլրդ դոլարի զենք և տեխնիկա են պատվիրել ՌԴ-ին

Աֆրիկյան այն երկրները, որոնք գտնվում են Սահարայից հարավ, Ռուսաստանի հետ պարտավորագրեր են ստորագրել 1,7 մլրդ դոլարի զենք եւ տեխնիկա գնելու համար: Այդ մասին հաղորդել են «Ռոսօբորոն1քսպորտ»-ի մամուլի ծառայությունում:

«Ռոսօբորոն1քսպորտ»-ը հաջողությամբ շարունակում է զարգացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրների հետ՝ հզոր ազդակ ստանալով 2019 թվականին «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովի ընթացքում: Միայն 2020 թվականի ընթացքում եւ 2021 թվականի սկզբին մենք այդ տարածաշրջանում ստորագրել ենք ավելի քան 1,7 մլրդ դոլար գումարի պարտավորագրային փաստաթղթեր, եւ ընկերության պատվերների պորտֆելում Կենտրոնական, Արեւմտյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների քանակը հասցրել 17-ի»,-հայտնել է «Ռոսօբորոն1քսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը, որի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով՝ ընկերությունը տարածաշրջանում առաջ է տանում ուղղաթիռային տեխնիկան, հակաօդային պաշտպանության միջոցները, ռազմա-ծովային արտադրանքը, զրահաավտոմեքենաները, իրավապահ մարմինների, օդանավակայանների պահպանման եւ չափազանց կարեւոր օբյեկտների հանդերձման միջոցները, հրաձգային, այդ թվում՝ հատուկ, զենքը:

Մամուլի ծառայությունում հաղորդել են, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակությունը Shield Africa-2021 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու գործընթացում հանդիպումներ եւ բանակցություններ կանցկացնի աֆրիկյան մայրցամաքի երկրների ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կանցկացնի զինված ուժերի բոլոր տեսակների, ներառյալ ոստիկանական եւ հատուկ ստորաբաժանումների համար ընկերության կողմից առաջ մղվող ռուսական արտադրության արտադրանքի շնորհանդեսներ:

Անվտանգության եւ պաշտպանության գծով Shield Africa-2021 միջազգային ցուցահանդեսը հունիսի 8-ից մինչեւ 10-ը կանցկացվի Կոտ-դ՛Իվուարի Աբիջան քաղաքի ոստիկանական ակադեմիայի տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս