Նոր պայթյուն է որոտացել Սերբիայի զինպահեստում
Հունիսի լույս 7-ի գիշերը նոր պայթյուն է որոտացել «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում՝ Սերբիայի Չաչակ քաղաքում, որտեղ հունիսի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է TV Prva հեռուստաալիքը։: Հեռուստաալիքի թղթակիցը իրադարձությունների վայրից հայտնել է, որ գիշերը, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, վթարային պահեստում նոր հուժկու պայթյուն է որոտացել: Այս պահին տեղից ծուխ է բարձրանում: Ոստիկանությունը շրջապատել է ձեռնարկությունը եւ ֆաբրիկայի բանվորներին թույլ չի տալիս տարածք:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել են, որ ռազմական ձեռնակությունում իրադրությունը վերցված է վերահսկողության ներքո: Հրդեհի մարմանն են ձեռնամուխ եղել ռազմական ուղղթիռներ, որոնք այրման վայր են նետել ավելի քան 100 տոննա ջուր: Ինչպես հայտնել է Սերբիայի ներքգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը, հրդեհը եւ պայթյունները տեղի են ունեցել հունիսի 4-ի 01:30-ին, զոհեր եւ տուժածներ չկան, բոլոր աշխատողները տարահանվել են:
«Սլոբոդա» ընկերության հայտարարության մեջ հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել ֆաբրիկայի այն այն առանձին մասում, որտեղ պահեստավորվում եւ պահվում են փոքր տրամաչափի ռազմամթերքի տարրեր եւ պատրաստի արտադրանք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ հրդեհից վնասը կազմել է 1,5 – 2 միլիոն եվրո: Միջադեպի վայրւմ են գտնվում քննչական մարմիններ, «Սլոբոդա» ընկերությունը կազմել է քննչական հանձնախումբ, որը պետք է պարզի միջադեպի պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: