Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կապիտոլիումի վնասը հունվարի 6-ի գրոհի արդյունքում գնահատվել է 1,5 մլն դոլար

Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել է դատաքննության ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է The Washington Post թերթը։

Հրատարակությունն ընդգծում է, որ մեղադրող կողմը հունիսի 2-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում առաջին անգամ հնչեցրել է գրոհի մասնակիցների կողմից հասցված վնասի գումարի իր գնահատումը: Դա կարեւոր է, քանի որ դատախազները մտադիր են վնասի մի մասը մեղադրյալներից բռնագանձել հետաքննության հետ գործարքի շրջանակներում, պարզաբանում է The Washington Post-ը: Թերթի տվյալներով՝ մեղադրանքներն անկարգություններից հետո առաջադրվել են մոտավորապես 450 մարդու: Նրանցից կեսին առաջադրվել են մանր իրավախախտումների մեջ մեղադրանքներ, այնպես որ նրանք, ամենայն հավանականությամբ, կկարողանան խուսափել բանտարկությունից: Եվս ավելի քան 200 մարդ մեղադրվում է Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու եւ քվեատուների քվեարկության արդյունքները հաստատելուն կոնգրեսականներին խանգարելու մտադրության մեջ: Ինչպես նշվում է, դրա համար մեղադրյալներին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Այդ իրադարձություններից մի քանի ժամ առաջ Թրամփը դիմել է ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում, կրկին հայտարարելով, որ չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում:

Նրա պնդմամբ Ջո Բայդենը միայն հաղթանակ է տարել մի շարք նահանգների ընտրատեղամասերում զանգվածային մեքենայութունների շնորհիվ: Նաեւ նա կողմնակիցներին կոչ է արել չդադարեցնել պայքարը եւ կոնգրեսականներին հասցնել իրենց վրդովմունքը: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող էր դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930