Բայդենի վարչակազմը կհայտարարի անօրինական միգրացիայի դեմ պայքարի նոր միջոցների մասին
Ջո Բայդենի վարչակազմը հունիսի 7-ին կհայտարարի մարդավաճառության եւ միգրանտների անօրինական փոխադրման հակազդման նոր միջոցների ընդունման մասին, ինչն ըստ ժամանակի համընկնում է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Գվատեմալա եւ Մեքսիկա կատարելիք ուղեւորության սկզբի (հունիսի 7 – 8)՝ նրա առաջին արտասահամանյան ուղեւորության հետ ներկայիս պաշտոնում: Հունիսի 6-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
«Ի լրումն շատ խնդիրների լուծման համակողմանի մոտեցման նաեւ կօգտագործվի համալիր մոտեցում մեր գործըներության կառուցման նկատմամբ,- մեջբերում է հրատարակությունը հիշյալ ներկայացուցչի խոսքը, որը շփվել էուղեւորության ժամանակ Հարիսին ուղեկցող լրագրողների հետ:- (Այդ ուղղությամբ) արդեն ձեռնակված ջանքերի թվում փոխնախագահը երկու շաբաթ առաջ հանդիպել է (գերատեսչությունների) ղեկավարների հետ եւ նրանց կոչ է աել ձեռնարկելու միջոցներ:
Այդ ներկայացուչի խոսքով՝ Հարիսն ունի այն բանի պատկերացումը, թե ինչպես լուծել զանգվածային միգրացիայի հիմնախնդիրը, ներառյալ դրանում ներգավելով ՄԱԿ-ի հնարավորություններն ու միջոցները: Նա ճշտել է, որ փոխնախագահի ուղեւորության ընթացքում հարկ չկա սպասելու լրացուցիչ օգնության տրամադրման նոր պլանների հայտարարություններ: «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այն օգնության եւ աջակցության վա, որոնք մենք արդն ցույց ենք տալիս»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը