Թուրքիայում դեղագործությունը շեշտակի աճել է

Թուրքիայի դեղագործական ոլորտում հետազոտությունների և մշակումների (ԳՀԱ-AR-GE) ծավալները վերջին տարիներին կտրուկ աճ են արձանագրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ 2020-ին ոլորտի «ԳՀԱ» ծախսերը կազմում էին 676.2 մլն թուրքական լիրա (96.3 մլն դոլար` 7.02 լիրա փոխարժեքով), իսկ 2024-ին այդ ցուցանիշը հասել է 5.6 մլրդ լիրայի (172.3 մլն դոլար՝ 32.5 լիրա փոխարժեքով)՝ 5 տարում ավելանալով շուրջ 8.3 անգամ:

Զուգահեռաբար զգալիորեն աճել է նաև շուկայի ընդհանուր ծավալը. եթե 2020-ին այն կազմում էր 56 մլրդ լիրա (7.98 մլրդ դոլար՝ 7.02 լիրա փոխարժեքով), ապա նախորդ տարվա տվյալներով հասել է 479 մլրդ լիրայի ($12.35մլրդ դոլար՝ 38.8 լիրա փոխարժեքով): Հատկանշական է տեղական արտադրության գերիշխող դիրքը. Թուրքիայում վաճառվող յուրաքանչյուր 10 տուփ դեղից 9-ն արտադրվում է տեղում: Տուփերի քանակով տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 90%, իսկ վաճառքի ընդհանուր արժեքով՝ 59.6%:

Համաշխարհային տեսանկյունից թուրքական շուկան առանձնանում է նրանով, որ գլոբալ թոփ-50 ընկերությունները տիրապետում են շուկայի 49%-ին, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում նրանց մասնաբաժինը հասնում է 88%-ի: Թուրքիայի զարգացման 12-րդ ծրագրի շրջանակներում նպատակ է դրված էլ ավելի մեծացնել տեղական արտադրության ներուժը և նվազեցնել արտաքին կախվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31