Ամենամեծ վտանգը Թուրքիայի «փափուկ ուժի» ներխուժումն է Հայաստան. Դավիթ Շահնազարյան
3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս – արեւելքում՝ Քիլջուի գավառում, որտեղ գտնվում է Փունգերի միջուկային փորձարանը: Փետրվարի 11-ին այդ մասն հայտնել է Հարավային Կորեայի օդերեւութաբանական վարչությունը։
Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը։
168.am-ը հենց փետրվարի 3-ին համապատասխան հարցումներ ուղարկեց թե՛ ՀՀ Կադաստրի կոմիտե, թե՛ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ հետևյալ ձևակերպմամբ. «Էկոնոմիկայի նախարարի պնդմամբ՝ թուրքերը Հայաստանում ձեռք են բերել կապիտալ՝ անշարժ գույք և ընկերություններ: Նախարարը լրագրողներին հորդորել է մանրամասների մասին տեղեկանալ Պետռեգիստրից և Կադաստրից: Խնդրում ենք տրամադրել ցանկ, թե քանի՞ անշարժ գույք են ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիները («թուրքեր») Հայաստանում և երբ՝ որ թվականներին»:
Թբիլիսիում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել են չորս օտարերկրացիներ, առգրավվել է մինչեւ մեկ կիլոգրամ կոկաին եւ այլ թմրանյութեր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 400 միլիոն 810 հազար 109: Այդ մասի վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Այդուհանդերձ, երկրում առողջապահական համակարգը շարունակում է ծանրաբեռնված մնալ: Քանի որ անվճար թեստավորում այլևս չի արվում, ոչ ոք չգիտի նոր օրական դեպքերի թիվը:
Ղազախստանը կշարժվի սեփական ատոմային էներգիայի արդյունաբերության ստեղծման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում էՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը լրջորեն մտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատելու հարցում։
Ղազախստանը կշարժվի սեփական ատոմային էներգիայի արդյունաբերության ստեղծման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում էՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
10.7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համավարակի սկզբից մինչև հիմա գրանցվել է վարակման 3 մլն 311 հազար 152 դեպք, մահացել է 37 հազար 612 մարդ:
Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է:
Առնվազն 6 մարդ է զոհվել Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ գտնվող խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչո՞ւ Իրանին սկսեցին հետաքրքրել ադրբեջանական տրանսպորտային և էներգետիկ ուղիները
Բորիս Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Վարշավային՝ նշելով, որ փետրվարի 10-ին Լեհաստան են ժամանել բրիտանական բանակի հատուկ ստորաբաժանման 350 զինծառայող։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ չի վճարի իր էլեկտրաէներգիայի վարձերը, քանի դեռ նախագահ Էրդողանը չի հրաժարվել գների վերջին բարձրացումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե մարդասիրությունից ելնելով է արցախյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների մասունքները հանձնել Ադրբեջանին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգորյանը նաև ընդգծեց՝ անգամ ադրբեջանական կողմն է Փաշինյանի արած այդ հայտարարություններին սարկազմով վերաբերվում։
Բելառուսի արտգործնախարարությունը նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանն ու Իրանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-իրանական հարաբերությունների, 44 օրյա պատերազմից հետո տնտեսական ու ռազմավարական գործընկերության հեռանկարների, նաեւ երկու երկրների հասարակությունների վերաբերմունքի մասին զրուցել ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել […]
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 16 789 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 351 է:
Հայաստանի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով զրուցել ենք ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2021 թվականի մայիսից միջազգային հանրության կողմից մերժվող, այնուամենայնիվ հայկական օրակարգում պահպանվող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման հարցի շուրջ ՀՀ իշխանությունների առաջարկները:
Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի, Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Անկարայի նախաձեռնություններին և այդ համատեքստում առաջիկայում կատարվելիք քայլերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանի շուրջ սկսված բոլոր հաղորդակցական ու տնտեսական ուղիների ապաշրջափակման գործընթացը, ըստ էության, տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն Իրանին ստիպում են իրացնել իր տարածաշրջանային տերության ողջ ներուժը, այլապես Իրանը կզիջի և կհրաժարվի իր աշխարհաքաղաքական շահերից Հարավային Կովկասում:
«Ադրբեջանն ու Թուրքիան այդ խնդրի մասին այնպիսի ոգևորվածությամբ են խոսում, կարծես թե դա արդեն իրականություն է, և հայկական կողմը որևէ առարկություն չունի։ Մինչդեռ, գոնե գիտական մակարդակով բարձրաձայնվում է, որ նման բան չի կարող լինել, պարզապես պետք է տրանսպորտային ճանապարհներն ապաշրջափակվեն, և «զանգեզուրյան միջանցքը» երբեք չի կարելի նույնացնել Լաչինի միջանցքի հետ, որոնք տարբեր կարգավիճակ ունեցող հասկացություններ են»,- հավելեց պատմաբանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:
ՆԱՏՕ-ն քննարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը կրկին անդրադարձել է այն պնդումներին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում չի կարող առաջադրել իր թեկնածությունը։
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի զրույցի մասին խոսք ներկայում չկա, բայց հեռախոսազանգը կարող է օպերատիվ կերպով հայտնվել Ռուսաստանի ղեկավարի գրաֆիկում: Այդ մասին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին:
Վրաստանում Հայաստանի դեսպանության ուշադրության կենտրոնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Հայաստանին առնչվող խնդրահարույց գրությունների հարցը: Դեսպանության արձագանքի շնորհիվ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել: