Բաժիններ՝

Ճապոնիան կրկին առաջատար է դարձել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով

Ճապոնիան, որտեղ գործնականում ամբողջ համավարակի ընթացքում նշվել են վարակելիության ամենացածր ցուցանիշները, տասներորդ շաբաթն անընդմեջ աշխարհում առաջատարն է քովիդի դեպքերի քանակով: Դա հետեւում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներից:

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին շաբաթում Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 535.000 նոր դեպք, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի է, քան Ճապոնիային հաջորդող ԱՄՆ-ում, որտեղ հայտնաբերվել է 361.000 դեպք: Ճապոնիայում այժմ համավարակի 7-րդ ալիքը նվազում է: Վերջին օրը հայտնաբերվել է վարակման շուրջ 50.000 դեպք: Մինչդեռ, Տոկիոյի քաղաքական հետազոտությունների հիմնադրամի տվյալներով, կորոնավիրուսի նկատմամբ Ճապոնիայի բնակչության կոլեկտիվ իմունիտետը կարող է կազմել շուրջ 90 տոկոս:

Այդ ֆոնին Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 11-ից լիովին չեղարկել երկիր մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման իրավիճակի պատճառով: Վերացվում են երկիր ժամանողների օրական թվի սահմանաքանակները, կարճաժամկետ այցագրերի տրման սահմանափակումները եւ անհատական զբոսաշրջության արգելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս