Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատն ընդունել է օրինագիծ, որը ներառում է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային

ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մինչեւ դեկտեմբերի 16-ն ամերիկյան կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծին, որը ներառում է 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Փաստաթուղթը պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետեւ ստորագրման համար ներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Ինչպես գրում է The Hill հրատարակությունը, Ներկայացուցիչների պալատն այն կընդունի ամենակարճ ժամկետներում:

«Մենք չենք պատրաստվում փակել կառավարությունը»,-հրատարակությունը մեջբերում է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի նախագահ Ռոզա Դելաուրոյին: Օրենքը թույլ կտա շարունակել կառավարության գործունեության ֆինանսավորումն ընթացիկ մակարդակով մինչեւ դեկտեմբերի կեսերը, որպեսզի լուծվի 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման հարցը, որն սկսվում է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին: Օրինագիծը նաեւ նախատեսում է 12,4 մլրդ դոլարի հատկացում «Ուկրաինայի անվտանգության ապահովման եւ ֆինանսական օգնության համար», նշում է The Hill-ը: Այդ միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինայի կառավարության ֆինանսական աջակցությանը, ռազմական օգնությանը, ինչպես նաեւ Եվրոպայում ամերիկյան զինվորական անձնակազմի գործունեության ապահովմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս