
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 2-ին բանակցություններ կվարեն

Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթվա վերջին եռակողմ բանակցություններ կվարեն Հավայիում: Այդ մասին սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յասուկաձու Համադան:
«Հոկտեմբերի 2-ին ես պլանավորում եմ այցելել Հավայի եւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինի եւ Ավստրալիայի պաշտպանության նախարար (Ռիչարդ) Մառլզի հետ»,- մեջբերում է նրա խոսքը Kyodo գործակալությունը:
Սպասվում է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը եւ եռակողմ համագործակցության զարգացման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: