
Սիրիայում տեղի է ունեցել խոլերայի բռնկում

Սիրիայում խոլերայի բռնկումն առկա է 10 նահանգներում եւ տարածվում է երկրում. իրադրությունն անհանգստություն է առաջացնում եւ հաստատվել է հիվանդության 426 դեպք, 33 մարդ մահացել է: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի խոլերայի եւ համաճարակային փորլուծի հիվանդությունների հարցերով խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոզան:
«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 33 մարդ եւ հաստատվել է հիվանդության 426 դեպք: Իրադրությունը տուժած մուխավազներում զարգանում է տագնապալի տեմպերով եւ տարածվում է նորերում»,-սեպտեմբերի 30-ին նա ասել է ՄԱԿ-ի ճեպազրույցում, որն անցկացվել է Ժնեւում:
Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ հիվանդների մահվան դեպքերի մեծ մասը կապված է եղել այն բանի հետ, որ նրանք չափազանց ուշ են դիմել բուժհաստատություններին կամ տառապել են քրոնիկ հիվանդություններից: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Հալեպի նահանգում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կեղտաջրերում եւ սառցի արտադրության գործարանում, որն անմիջապես փակել են: Հրատարակությունների տվյալներով, բռնկման պատճառը կարող է լինել Եփրատ գետից ջրառքը: Խոլերայի այս բռնկումն առաջինն է երկար տարիների ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: