Չինական Tencent ընկերությունը նորարարական ներուժը ծառայեցնում է մարդկանց առօրյայի բարելավմանը
Չինական նորարարական Tencent ընկերությունը մեծ թափով զարգացմանը զուգընթաց իր հիմնական խնդիրը համարում է հաճախորդներին ծառայելը:
Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Tencent ընկերություն` ծանոթանալով կազմակերպության ձեռքբերումներին:
Հիմնադրվելով 1998 թվականին` ընկերությունը դարձել է աշխարհի 5-րդ մեծագույն կազմակերպությունը՝ զիջելով Amazon-ին, Apple-ին, Google-ին և Microsoft-ին:
Ընկերությունը զարգացման բազմաթիվ փուլերի ընթացքում ներկայացրել է մշակույթի, կրթական, առողջապահական, տրանսպորտային ոլորտների վերաբերող տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ և մեծ սպառում ու պահանջարկ ունեցող միջոցներ:
2011 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների հարթակում Tencent-ը ներկայացավ նոր հավելվածով` WeChat-ով, որը գործում է աշխարհի 17 լեզուներով, ունի առցանց հավելվածներ հենց հավելվածի ներսում և համարվում է Չինաստանում օգտագործող ամենամասսայական կապի միջոցներից մեկը:
Tencent-ը, լինելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վառ ներկայացուցիչ, չինական շուկային ներկայացնում է նաև նոր դարաշրջանի մեքենաներ` առանց վարորդի:
Կազմակերպության այցեքարտերից մեկը նաև խաղերն են, որոնք համաշխարհային տարածում ունեն և իրենց ուրույն տեղն են զբաղեցնում միջազգային շուկայում:
2021 թվականից սկսած՝ կազմակերպությունն ապագայի հստակ ծրագրեր է ներկայացրել և միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ կարատել: