ԵՄ-ն և G7-ը սառեցրել են Ռուսաստանի գործարարների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ
Եվրամիության եւ Յոթի խմբի (G7) երկրները սառեցրել են ռուսաստանցի գործարարների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը՝ Մադրիդում հանդես գալով «Նոր էկոնոմիկա» համաժողովում:
«Այս ժամանակամիջոցում հաջողվել է սառեցնել օլիգարխների 14,6 միլարդ եվրո (միջոցներ) Եվրոպայում,- ճշտել է նա:- G7-ի հետ մեկտեղ դա 30 միլիարդ եվրո է»:
«Իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից բռնագրավված է 300 միլիոն եվրո»,- պնդել է եվրակոմիսարը: Ինչպես ճշտել է Ռեյնդերսը, Իսպանիայում սառեցվել է ՌԴ-ի ձեռնարկիչների 41 միլիոն եվրոյի ակտիվեր:
«(ԵՄ-ի) մեկ կամ երկու պետություններում չի սառեցվել ոչ մի ակտիվ,- հավելել է նա:- Օրինակ՝ մենք տեղեկատվություն ենք ստացել, որ Հունգարիայում սառեցվել են 3 հազար եվրոյի (ակտիվներ), դա շատ տարօրինակ է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: