
Պուտինը ստորագրել է հրամանագրեր Զոպորժիեի և Խերսոնի մարզերի անկախության ճանաչման մասին

Ռուսաստանը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը, ասված է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք սեպտեմբերի 30-ին հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ճանաչել Զապորաժիեի մարզի պետական ինքնիշխանությունը և անկախությունը»,- ասված է հրամանագրերից մեկում: Մյուս փաստաթղթով Պուտինը որոշել է «ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունը և անկախությունը»:
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրվանից: Փաստաթղթերում նշված է, որ ՌԴ-ի նախագահն այդ որոշումն ընդունել է միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված սկզբունքներին և նորմաներին համապատասխան՝ ճանաչելով և հավաստելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամարտահայտությունը հանրաքվեի ժամանակ:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը Ռուսաստանը ճանաչել է ընթացիկ տարվա փետրվարին:
Ինչպես հայտնել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Պուտինը Կլեմլում կստորագրի չորս նոր տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժեի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին պայմանագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: