Բաժիններ՝

Հարավային Կորեան մտածում է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին

Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ:

Այդ մասին սեպտեմբերի 30-ին հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք լուրջ պատասխան կտանք դրան եւ անհրաժեշտության դեպքում կքննարկենք պատժամիջոցների ուժեղացումը Փհենյանի նկատմամբ»,-լրագրողներին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չին:

Նա նշել է, որ նոր միջոցները կարող են ձեռնարկվել ծովային, ֆինանսական կամ կիբեռհատվածներում: Նախօրյակին ԿԺԴՀ-ն իրականացրել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը. այդ արձակումը երրորդն է դարձել շաբաթվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս