Հեպատիտ С-ի նոր, ավելի արագ և ազդեցիկ բուժման մեթոդ

Մինչ հիմա, «խրոնիկ հեպատիտ С» ախտորոշումը շատերի համար հանդիսանում էր երկարատև և հոգնեցուցիչ բուժման կուրս՝ առողջանալու չնչին հնարավորությամբ: Բարեբախտաբար, շուտով այդ ամենը կմնա անցյալում. մի ամբողջ շարք հեղափոխական, կողմնակի ազդեցություններից գրեթե ազատ դեղամիջոցների օգնությամբ գրեթե բոլոր հիվանդները կբուժվեն:

Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի բժիշկները ոչ միայն հաջողությամբ գործածում են նոր մեթոդը, այլ նաև ակտիվ մասնակցություն են ունեցել այդ հեղափոխական դեղամիջոցները կիրառելու հետազոտություններին և ընդունելուն:
Հեպատիտ С վիրուսը առաջացնում է լյարդի խրոնիկական բորբոքում՝ հաճախ հանգեցնելով լյարդի ցերոզի կամ քաղցկեղի: Ի տարբերություն հեպատիտ А-ի կամ В-ի, այսօր հեպատիտ С-ի պատվաստանյութ գոյություն չունի: Մինչ այժմ բուժման ստանդարտ մեթոդ էր հանդիսանում ինտերֆերոն ալֆա և ռիբավիրին դեղամիջոցներով թերապիան, որը տևում էր մեկ տարի և որի արդյունքում բուժվում էին վարակված հիվանդների 40- 80 տոկոսը:

Այժմ ինտերֆերոնին փոխարինելու են եկել նոր դեղամիջոցները. այսպես կոչված ուղղակի գործածության հակավիրուսային պրեպարատներ (անգլ. Directly Acting Antivirals (DAA)):

«Նրանք միտումնավոր հակազդում են վիրուսի բազմացմանը»,- ասում է Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի լյարդի բուժման կենտրոնի բժիշկ-թերապևտ, բ.գ.դ. Թոբիաս Բյոտլերը: Ֆրայբուրգի լյարդի բուժման կենտրոնը ակտիվ մասնակցություն է ունենում բազմաթիվ հետազոտություններում և փորձարկումներում, ինչպես նաև այդ նոր դեղորայքների գործածության թույլատվության գործում:

Չնայած նրան, որ գրեթե բոլոր հիվանդները լավ են տանում նոր դեղորայքները, այժմ նաև այն հիվանդները, որոնք մինչ այս տարբեր պատճառներով թերապիային չէին մասնակցում, կարող են բուժվել նոր դեղորայքներով: Քանի որ վարակը կարող է տասնամյակներով գոյություն ունենալ առանց ախտանիշների, հաճախ նրան հայտնաբերում են այն ժամանակ, երբ արդեն լյարդին վնաս է հասցված:

«Լյարդի ծանր ախտահարումով հիվանդները նախկինում բուժման ենթակա չէին»,- ասում է Բյոտլերը: Քանի որ ինտերֆերոնը գրիպի նմանվորղ ախտանիշների հետ միասին կարող է առաջացնել նաև հոգեկան բնույթի փոփոխություններ, անամնեզում նշված դեպրեսիայով տառապող հիվանդներին թույլ չէին տալիս մասնակցել թերապիային, իսկ կողմնակի բարդությունների ծանրությունը հաճախ բերում էր բուժման դադարեցման:

Մենք տեսնում ենք լրիվ այլ պատկեր նոր DAA դեղամիջոցների օգտագործման ժամանակ:

«Այժմ բուժման ընթացքը տևում է ընդամենը մի քանի ամիս»,- հայտնում է Բյոտլեր:«Քանի որ կողմնակի ազդեցությունները գրեթե բացակայում են, մենք շուտով կկարողանանք բուժել ցանկացած հիվանդի»: Ճիշտ է, առայժմ բուժման սխեման առանց ինտերֆերոնի դեռևս թույլատրվում է ոչ բոլոր հիվանդներին: Սակայն, DAA դեղորայքը այսօր էլ է օգտագործվում ստանդարտ թերապիայի համակցությամբ, ինչի շնորհիվ այն ընթանում է շատ ավել արագ և բարենպաստ:

«Մոտակա ժամանակները կհաջորդեն հետագա դեղորայքները»,- ասում է բժիշկ Բյոտլերը: Հիվանդներին, ում մոտ խնդիրը ավելի դանդաղ է զարգանում, բժիշկները խորհուրդ են տալիս սպասել այս դեղորայքի արտադրմանը:

Սակայն, մինչև նոր դեղամիջոցի կիրառումը, բժիշկները հատուկ յուրաքանչյուր հիվանդի համար պարտավորվում են մանրակրկտորեն ծանրութեթև անել նոր թերապիայի փորձարկման անհրաժեշտությունը:

«Առաջնահերթ, մենք պայքարում ենք ոչ թե վարակի հետ, այլ լյարդի հիվանդության»,- ընդգծում է պրիվատ-դոցենտ, բ.գ.դ. Քրիստոֆ Նոյման-Հեֆելին, ֆրայբուրգյան լյարդի բուժման կենտրոնի ղեկավարը:

Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի գիտական աշխատակիցները՝ գաստրոենտերոլոգներ, հեպատոլոգներ, էնդոկրինոլոգներ և վարակաբաններ, ում ղեկավարում է պրոֆեսսոր, բ.գ.դ. Ռոբերտ Թիմը, բացատրություններ են տալիս նոր դեղորայքների արդյունավետության հետ կապված:

Նրանք հետազոտել են որոշակի T- բջիջների, այսինքն մարմնի իմունային բջիջների խմբի դերը:

«Սովորաբար նրանք մասնակցում են վարակի վերացման գործընթացին: Սակայն, հեպատիտ С վիրուսը ակնհայտ միտումնավոր ճնշում է հենց այդ T- բջիջների խումբը»,- բացատրում է բժիշկ Նոյման Հեֆելին: «Ինտերֆերոնային թերապիան նրանց հավելյալ վնաս է պատճառում: Ինտերֆերոնները ընդամենը նմանակում են իմունային պատասխանը, իսկական իմունային համակարգը այդ դեպքում ի վիճակի չէ օգնել վարակի ոչնչացման հարցում»:

Գիտնականները հաստատել են, որ DAA խմբի դեղորայքներով անցկացված թերապիան հակառակը, նույնիսկ ուժեղացնում է T- բջիջների գործողությունը: Այս արդյունքները ոչ այնքան վաղ հրատարակվել են Journal of Hepatology/ հեպատոլոգիայի պարբերական/ առաջատար մասնագիտացված հրատարակչությունում:

«Հավելում նրա, որ DAA դեղամիջոցներն անմիջապես հարձակվում են վարակի վրա, նրանք նաև աջակցում են սեփական օրգանիզմի իմունային համակարգին»: 20 տարի առաջ «հեպատիտ С» ախտորոշումը հիվանդների մոտ սարսափ էր առաջացնում, այսօր այն հիվանդություն է, որը կարող է արդյունավետ բուժվել սեղմ ժամկետներում:

7777

Տեսանյութեր

Լրահոս