Ծովի աղի օգտակարությունը
Աղը մարդու օրգանիզմի համար կարևոր և չափազանց օգտակար հանքանյութ է: Աղ կա ոչ միայն մեր արյան, այլև՝ բոլոր հյուսվածքային հեղուկների մեջ: Այն պատասխանատվություն է կրում օրգանիզմում փոխանակման գործընթացների համար: Աղն օրգանիզմի համար օգտակար է ոչ միայն ուտելու, այլև արտաքին օգտագործման դեպքում (լոգանքներ, սկրաբներ և այլն):
Աղը լավացնում է նաև մաշկի արտաքին տեսքն ու վիճակը, հեռացնում է մաշկային բազմաթիվ խնդիրներ: Ծովի աղը բնական կոմպլեքս է, որը պարունակում է օրգանիզմի համար այդքան անհրաժեշտ միկրո և մակրոէլեմենտներ: Ծովի աղի բաղադրության մեջ մտնում է նատրիում, կալիում, երկաթ, պղինձ, քրոմ, բրոմ և այլ տարրեր:
Ծովի աղը հեշտությամբ ներթափանցում է մաշկի վերին շերտերի մեջ և մաշկը պաշտպանում չորացումից, օգտակար է նաև դերմատոզի, դիաթեզի, փսորիազի, նեյրոդերմիտի բուժումների համար, ակտիվացնում է մաշկի փոխանակման գործընթացները, մաքրում է մաշկը: Ծովի աղը մարմնի և դեմքի մաշկը խնամելու համընդհանուր միջոց է: Այն մաշկը դարձնում է ավելի փափուկ: Ծովի աղով լոգանքը լավ հանգստացնում է նյարդային լարվածությունը, բարձրացնում օրգանիզմի տոնուսը, օգնում է պայքարել ճարպերի և ցելյուլիտի դեմ: Ծովի աղն ակտիվացնում է հյուսվածքներում առկա բոլոր գործընթացները:
Ծովի աղը նաև ուժեղացնում է արյան հոսքը դեպի մաշկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը