Լնդերի արյունահոսություն. ի՞նչ բնական միջոցներ կարող են ձեզ օգնել
Steptohealth.ru կայքը գրում է, որ լնդերի բորբոքումն ու արյունահոսությունն ամենատարածված խնդիրներից են, որոնց հանդիպում են բերանային ապարատում: Սրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն կայքն առաջարկում է մի քանի տարբերակ՝ դրանց դեմ պայքարելու համար:
1. Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
2. Խանութներում հեշտությամբ կարող եք ատամների խոզանակներ գտնել, որոնք նաև մերսում են լնդերը կամ ավելի փափուկ են, քան առավել տարածվածները: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:
3. Սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:
4. Իր բուժիչ հատկություններով հայտնի է նաև ուրցը: Այն հատկապես օգտակար է լնդերի համար: Ուրցի թուրմով կարելի է ողողել լնդերը, ինչպես նաև կարելի է օգտագործել դրանից պատրաստված ատամի մածուկներ:
5. Ավոկադոն լնդերին կօգնի առավել ամուր և առողջ դառնալ: Այն նույնիսկ կարող է պայքարել կարիեսի դեմ:
Թարգմանությունը՝ 168.am