Մթերքներ, որոնց պատճառով մենք գիրանում ենք
Steptohealth.ru կայքն առանձնացրել է այն մթերքները, որոնց պատճառով մարդիկ գիրանում են:
1. Ողջ աշխարհում ֆասթֆունդի սիրահարների ամենասիրելի ուտելիքներից մեկը կարտոֆիլի ֆրին է: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում մեկ տարվա ընթացքում կարելի է գիրանալ 1.5 կիլոգրամով: Պետք է հիշել նաև, որ անկախ պատրաստման եղանակից՝ կարտոֆիլը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ:
2. Չիփս շատերն են սիրում: Բայց չպետք է մոռանալ, որ դրանք մեծ քանակով աղ, հավելումներ ունեն և մինիմում նրանից, ինչ մնացել է բնական կարտոֆիլից: Քանի որ չիփս օգտագործելիս մարդու մոտ հագեցվածության զգացում չի առաջանում, այն կարող է օգտագործվել մեծ քանակով, ինչի արդյունքում կունենանք ավելորդ կիլոգրամների աճ:
3. Գազավորված քաղցր ըմպելիքները ևս վնասում են կազմվածքին: Դրանք մեծ քանակով շաքար են պարունակում և մեծացնում են արյան մեջ շաքարի պարունակությունը: Սա է պատճառը, որ դրանք ոչ միայն ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառ են դառնում, այլև կարող են վնասակար լինել օրգանիզմի համար:
4. Յուղոտ մսի օգտագործումն էլ հանգեցնում է խոլեստերինի քանակի աճի: Նախընտրելի է օգտագործել հավի կամ հնդկահավի միս:
5. Երշիկեղենը ևս քաշի ավելացման պատճառ է դառնում, քանի որ մեծ քանակով կալորիաներ է պարունակում:
6. Պետք է հնարավորինս նվազեցնել քաղցրեղենի և թխվածքների օգտագործումը, քանի որ դրանցում հաճախ մեծ քանակով շաքար և ճարպեր են պարունակվում: Սրանք կարելի է փոխարինել թարմ մրգերով, քանի որ դրանք ոչ միայն ավելի քիչ կալորիաներ են պարունակում, այլև վիտամիններ են պարունակում:
7. Նույնիսկ այն ըմպելիքները, որոնց վրա տեսնում եք «100 տոկոս բնական» գրությունը, բնական չեն: Դրանցում մեծ քանակով շաքար է պարունակում: Դա է պատճառը, որ դիետոլոգները սրանք հանում են կերակրացանկից:
8. Պետք է նվազեցնել նաև մայոնեզի և յուղի օգտագործումը, քանի որ դրանք ևս քաշի ավելացման պատճառ են դառնում:
Թարգմանությունը՝ 168.am-ի