Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման և բուժման:
ագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտն ամենատարածված ուռոլոգիական հիվանդություններից է: Այն, բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի և, ընդհանրապես, կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):
«Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանի խոսքով՝ ցանկացած ծովափնյա հանգիստ, իր հերթին՝ առաջ է բերում կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց բազմաթիվ կուտակումներ: «Հետևաբար՝ ստեղծվում են անպաշտպան սեռական հարաբերությունների նպաստավոր պայմաններ, և, այսպես ասած, «կուրորտային դրամաների» ծանր հետևանքների հետ մենք առնչվում ենք սեպտեմբեր ամսվա կեսերից, երբ անձանց մոտ արդեն ի հայտ են գալիս նմանատիպ գանգատներ»,- ասաց նա:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Մարդիկ ցանկանում են նիհարել հեշտ և արագ, միևնույն ժամանակ պահպանելով առողջությունը: Դրա պատճառով պահում են դիետաներ, որոնք իրականում հեռու են առողջ սննդակարգից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
Կեսարյան հատումն ունի իր բացասական կողմերը` վերքի լավացման խնդիրներ, թարախակալում, կրկնակի հղիության ժամանակ անլիարժեքություն, արգանդի պատրվածքի խնդրի առաջացում և այլն: Վերքերը լավանում են, եթե առաջնային ձգման ժամանակ ոչ մի բորբոքային պրոցես չի լինում` 5-7 օրվա ընթացում կարող են լողանալ, օգտագործել օճառներ և այլ հեղուկներ: Իսկ ներսում դեպի արգանդը գնացող վերքերը, օրգանիզմը, ինչպես սովորական ծննդաբերության ժամանակ վերականգնվում է 40 օրվա ընթացքում:
Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։ Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ բուժել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները և օգտագործել են կաթը տարբեր բնույթի թունավորումների դեպքում։
«Առողջության ապահովագրությունը հանդիսանում էր պարտադիր պայման սոցփաթեթից օգտվելու համար: Առողջության ապահովագրության բազային փաթեթի համար, որում նշված էին բժշկական կոնկրետ ծառայություններ, որոնցից տվյալ անձը կարող էր օգտվել, դրա տարեկան արժեքը որոշված էր 52 հազար դրամի չափով: 2013 թվականի վերջին կառավարության կողմից ընդունվեց մի նոր որոշում, որի համաձայն` սկսած 2014 թվականից, սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
Նախագծի հեղինակների կարծիքով`մոտ ապագայում արյան քաղցկեղային հիվանդությունների բուժումը հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ եղանակով:
Օրգանիզմի համար միևնույն է՝ դուք խորը սթրես եք տանում, թե պարզապես անհանգստանում եք: Բացասական արդյունքը երկու դեպքում էլ նույնն է: Անգամ ամենաչնչին սթրեսի դեպքում մեր օրգանիզմում 1400 բիոամեխանիկական օրգանիզմներ են գործում և եթե օրգանիզմում կատարվող գործընթացը թողնենք ինքնահոսի, ապա մեր օրգանիզմը ավելի շուտ կթուլանա: Տուժում են մեր մտավոր ունակությունները, էներգիան սպառվում է, կորցնում ենք օրգազմի էֆեկտիվությունը և պարզ մտածելու ունակությունը:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
Օսլան մարդու աղիներում փոխակերպվում է գլյուկոզայի, որի ավելցուկը նպաստում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացմանը։ Նոր հասունացած կարտոֆիլը պարունակում է ընդամենը 7-8% օսլա։ Նույն բույսից ստացված արմատապտուղները տարբերվում են պարունակվող օսլայի քանակով, նախընտրելի են միջին չափ ունեցողները։
Նախաճաշը հատկապես կարեւոր է կանանց համար, քանի որ ոչ ճիշտ նախաճաշը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, առաջացնում մաշկի, եղունգների, մազերի եւ ներքին օրգանների հետ կապված խնդիրներ:
Պասիվ ապրելակերպը հիմնականում գրասենյակային աշխատողների համար իսկական դժբախտություն է, բայց պայքարել այս ամենի դեմ, իհարկե, հնարավոր է:
«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»:
Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով:
Սիրախաղը (foreplay) նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում են իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը սեքսի համար:
Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ և բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնման և դեղորայքային առումով: Այդ հիվանդություններից ամենատարածվածն է շաքարային դիաբետը: Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում:
Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքի համար, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն զբաղվել հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:
Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ուռոլոգիական հիվանդությունների ախտորոշման մեջ դեռևս ավելի փոքր դեր ունի, քան ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային տոմոգրաֆիան: Սակայն աստիճանաբար այն ավելի մեծ կիրառում է գտնում նորագոյացությունների և այլ ախտահարումների ախտորոշման մեջ (ուռուցքային պրոցեսի փուլի և տարածվածության հստակ ախտորոշում` ըստ TNM դասակարգման):
Կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերել: Խոսքը քաղցկեղի HER2-դրական տեսակի մասին է, որն ախտորոշվում է յուրաքանչյուր 4-րդ հիվանդի մոտ: Այս տեսակի քաղցկեղի բջիջներն արտազատում են մեծ քանակությամբ սպիտակուցային HER2:
Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ. Վարունգն իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ: Այս երեք միացությունները նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի: Վարունգը բուժում է շաքարային դիաբետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը
Լսողական խնդիրները կարող են առաջ գալ նյարդային խնդիրների հետևանքով, ներվի բորբոքոմներից, սթրեսից, ճնշման տատանումներից: Առաջին ախտանիշը ականջներում հաճախ կրկնվող խշշոցն է: Որքան բարձր է այդ խշշոցը, այնքան ավելի արագ զարգանում է հիվանդությունը:
Ծնողները նախընտրում են երեխաներին կերակրել թարմ գազարի քերուկով, համարելով, որ այն մեծ քանակությամբ A վիտամին է պարունակում։ Իրականում գազարը պարունակում է ընդամենը ալֆա և բետա կարոտիններ, որոնցից մեր օրգանիզմում գոյանում է A վիտամինը, դրանք դժվար են յուրացվում, քանի որ փակված են պտուղների բջիջներում, իսկ բջջի թաղանթը բաղկացած է ցելյուլիտից։
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից:
Նախարարը ծանոթացավ հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը:
Նարգիլե ծխելիս՝ ծխողը կլանում է մի շարք վնասակար նյութեր՝ այդ կերպ ինքն իրեն ենթարկելով ածխածնի միաօքսիդի, նիկոտինի, նիտրոզամինների, ալդեհիդների, ինչպես նաև՝ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների ազդեցությանը:
Կանանցից շատերը գտնվում են այնպիսի ռիսկային գոտում, որ անսպասելի պատճառներով կարող են երեխային կորցնել: Անանասը սննդակարգից պետք է բացառել մինչև երեխայի ծնունդը: Պետք է ընդհանրապես հրաժարվել անանասի հյութից՝ գոնե հղիության առաջին եռամսյակում: