Այս դիմակը գեղեցկության սրահներում մեծ ճանաչում է վայելում
Բաղադրամասերը`
- Ժելատին – 1 թ/գ
- Մեղր- 3 ճ/գ
- Գլիցերին – 100 մլլ
- Սալիցիլաթթու (ասպիրին) – դանակի ծայրով
- Առանց գազի հանքային ջուր – 100 մլլ
Ժելատինը թրջել սենյակային ջերմաստիճանի հանքային ջրով և կես ժամ թողնել, որպեսզի ուռչի: Այնուհետև ժելատինն ու մնացած բաղադրամասերը լցնել ապակյա տարայի մեջ, տարան դնել տաք ջրի մեջ ու խառնել պարունակությունը փայտե գդալով այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված:
Ապա տարան հանել ջրի միջից և անընդհատ խառնելով կամ հարելով` սառեցնել: Պետք է հարել այնպես, որ փրփրի: Ստացված զանգվածը հերիքում է մոտավորապես 1 ամիս օգտագործելու համար: Շատ լավ պահպանվում է սառնարանում:
Այս դիմակի բաղադրության մեջ սառելուց հետո կարելի է նաև լավանդայի յուղ ավելացնել: Այսպես կապահովվի նաև արոմաթերապիան:
Օգտագործման եղանակը`
Օգտագործելուց առաջ սառնարանից հանել անհրաժեշտ քանակությունը ու լցնելով փոքր տարայի մեջ` տաքացնել ձեռքի ափերի մեջ կամ գոլորշու վրա:
Քնելուց 1,5-2 ժամ առաջ քսել մաքուր դեմքին, կրծքերին և ձեռքերին: Թողնել 15-20 րոպե, ապա լվանալ տաք ջրով, իսկ այնուհետև քսել խոնավեցնող քսուք, որ մաշկը չձգվի:
Այս դիմակը կարելի է քսել շաբաթական 2 անգամ: Արդյունքը նկատելի է շատ կարճ ժամանակում: Մաշկը ձգվում է և ակնհայտորեն երիտասարդանում:
Մասնագետների կարծիքով` հենց ժելատինն է նպաստում մաշկի սպիտակուցային և ամինաթթվային նյութափոխանակության բարելավմանը, սպիտակեցնում է մաշկը և ընդհանրապես բարերար ազդեցություն է գործում նրա վրա:
Դե, իսկ մեղրը, գլիցերինն ու ասպիրինն ուժեղացնում են ժելատինի ազդեցությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ