Ինչպե՞ս ճանաչել կույր աղիի բորբոքման սիմպտոմները
Կույր աղիի բորբոքման շատ տհաճ իրավիճակի հետ հիմնականում առնչվում են երեխաներն ու դեռահասները, քանի որ հենց նրանք են բոլորից շատ սերմեր պարունակող մթերքներ ուտում։
Այս մթերքների մնացորդները կարող են կուտակվել ապենդիքս անունը կրող կույր աղիում, ապա բերել բորբոքումների և որպես հետևանք՝ սուր ցավերի։
Ապենդիցիտի (կույր աղիի բորբոքում) սիմպտոմները
1. Սկսվում է որովայնի խոռոչի շատ ուժեղ ցավով։ Ցավը սաստկանում է հատկապես պորտի շրջանում։
Ցավը սկզբում կարող է ընդհատվել, հետո շարունակվել, սակայն հետո կարող է անընդհատ լինել։ Ցավը կուժեղանա, եթե աջ կողքը սեղմես։
2. Հնարավոր է՝ նկատվի սրտխառնուք և փսխում և ախորժակի անակնկալ կորուստ։
3. Որոշ դեպքերում մարմնի ջերմաստիճանն իջնում է։
4. Որոշ դեպքերում հնարավոր է փորկապություն կամ փորթուլություն։
5. Որովայնի խոռոչը կարող է բորբոքված կամ փքված լինել։ Երբեմն նկատելի է՝ ինչպես է ստամոքսը մեծանում՝ հատկապես փոքր երեխաների և ծծկերների մոտ։
Ի՞նչ անել ապենդիցիտի դեպքում
Եթե կասկածում ես, որ երեխայիդ մոտ կույր աղիի բորբոքում է, անմիջապես դիմիր մանկաբույժին կամ կանչիր շտապօգնություն։
Անպայման նկատի ունեցիր, որ ապենդիցիտը բարդություններ կարող է հարուցել առաջին սիմպտոմները սկսվելուց 24-72 ժամ հետո։
Եթե այն բորբոքվի կամ պայթի, խնդիրը լուծելն առավել դժվար կլինի։
Ինչպե՞ս խուսափել բարդություններից
Լրացուցիչ բարդություններից խուսափելու լավագույն եղանակը երեխային ուտելու կամ խմելու բան, առավել ևս՝ սուր ցավից ազատելու նպատակով որևէ անալգետիկ պրեպարատ չտալն է։
Շատ կարևոր է ինքնաբուժությամբ չզբաղվելը, քանի որ մի սխալ քայլը կարող է ճակատագրական լինել։
Ապենդիցիտը շատ անկանխատեսելի հիվանդություն է։ Այն չի կարելի բուժել տնային պայմաններում կամ բնական միջոցներով։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի։
Խնդիրը լուծվում է վիրահատական միջամտությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ