Բնական միջոցներ ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար
Ոտքերի շրջանում տհաճ հոտի առկայությունը պայմանավորված է տարբեր պատճառներով՝ սխալ ընտրված կոշիկներ, սնկեր, առատ քրտնարտադրություն, սթրես, նյութափոխանակության խանգարումներ, հորմոնալ խախտումներ, սխալ սնունդ և այլն: Steptohealth.ru կայքը ներկայացրել է տհաճ հոտից ազատվելու մի քանի միջոցներ:
1. Ոտքերի շրջանում տհաճ հոտից ազատվելու գործում կարող է օգնել կավը: Կանաչ կամ կարմիր կավը խառնեք ջրի հետ այնպես, որ միասեռ զանգված ստացվի: Ստացված զանգվածը քսեք ոտքերին և նվազագույնը 20 րոպե թեղեք: Ապա ոտքերը լվացեք տաք ջրով: Քանի որ կավը մի փոքր կոշտացնում է մաշկը, դրանից հետո ոտքերին կարող եք փափկացնող կրեմ քսել: Այս դիմակը շաբաթվա ընթացքում երկու անգամ պետք է օգտագործել:
2. Եթերային յուղերը բուժիչ հատկություններ ունեն և կարող են օգնել ազատվել ոտքերի տհաճ հոտից: Մի քանի կաթիլ եթերային յուղը պետք է խառնել բուսական յուղի կամ էլ սովորական խոնավեցնող կրեմի հետ:
3. Ավազի վրա, լողափին, թաց գետնին բոբիկ քայլեք: Սա օգնում է օրգանիզմից հանել այն նյութերը, որոնք ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառ են դառնում: Բոբիկ քայլել պետք է նվազագույնը 30 րոպե:
4. Տաք ջրի մեջ սոդա ավելացրեք և ոտքերը պահեք այդ ջրի մեջ: Սոդան կօգնի օրգանիզմից հանել տոքսինները: Ոտքերը ջրի մեջ պետք է նվազագույնը 30 րոպե պահել: Այս պրոցեդուրան պետք է կրկնել ամեն օր:
Թարգմանությունը՝ 168.am-ի