Տանձի և կոճապղպեղի հյութ՝ դետոքսիկացիայի համար

Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը հրաշալի միջոց է օրգանիզմը մաքրելու և դետոքսիկացիայի համար: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք օգտակար են սրտանոթային և մարսողական համակարգի համար: fitfoodhouse.net-ը ներկայացնում է այդ հրաշք ըմպելիքը:

Բաղադրատոմսը

  • մաքրած և կտրատած 3 տանձ
  • բարակ 2 կտոր թարմ կոճապղպեղ
  • ½ վարունգ
  • ½ կիտրոն

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լցրեք հյութաքամիչի մեջ և խառնեք: Եթե ցանկանում եք, որ ըմպելիքը մաքուր և պարզ լինի՝ կարող եք անցկացնել թանզիֆի միջով: Այս ըմպելիքը հրաշալի է դետոքսիկացիայի և ճարպերն այրելու համար: Օգտագործեք այն ուտելուց առաջ, բայց ոչ՝ որպես սնունդ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս