Սթրեսը նաև առողջարա՞ր է

Սկզբում՝ կարմիր գինին, հետո՝ շոկոլադը, իսկ հիմա՝ սթրեսը… Սթրեսը, ինչպես և շատ այլ երևույթներ, պարզվում է, կարող է օգտակար լինել ձեր զսպվածության համար: Չնայած՝ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ չափազանց շատ սթրեսը նպաստում է գիրանալուն, սրտի հիվանդությունների առաջացմանը, ընկճախտին (դեպրեսիային), սակայն Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատահական սթրեսը կարող է իսկական պարգև լինել ուղեղի համար:

«3 ժամ սթրեսի ենթարկված առնետների օրգանիզմում արտազատվել է ֆիբրոբլաստների աճի 2-րդ գործոնը, որը նպաստում է հիպոկամպում նյարդային բջիջների զարգացմանը: Հիպոկամպն ուղեղի կենտրոնական հիշողության մասն է, որը մասնակցում է մարդու զգացմունքների առաջացմանը»,- ասում է Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր Դանիել Քաուֆերը:  Հիպոկամպը մարդու գլխուղեղի համակարգի մաս է, որը մասնակցում է մարդու զգացմունքների առաջացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս