Մագնեզիումի դեֆիցիտի սիմպտոմները

Մագնեզիումի դեֆիցիտը դժվար է ախտորոշել, քանի որ արյան ընդհանուր անալիզի մեջ մագնեզիումը չի արտացոլվում։ Արյան ընդհանուր հոսքի մեջ պարունակվում է ընդամենը 1% մագնեզիում։

Բացի այդ, բժիշկները հաճախ շրջանցում են այս նյութի մակարդակի ստուգումը։ Այդ պատճառով էլ շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք մենք ունենք մագնեզիումի կարիք։
Մագնեզիումի դեֆիցիտ սովորաբար ունենում են զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների բնակիչները, և շատերն այդ մասին գաղափար չունեն։ Այնինչ պետք է նկատի ունենալ, որ մագնեզիումի բավարար քանակության պակասը մեր օրգանիզմում կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Մագնեզիումը ջրից, թթվածնից և սննդարար բաղադրամասերից հետո մեր օրգանիզմի առողջության համար կարևորագույն հանքանյութերից և քիմիական տարրերից մեկն է համարվում։
Այն օրգանիզմի զարգացման համար կենսական կարևորություն ունի՝ նույնիսկ ավելի, քան կալիումը, կալցիումը և նատրիումը։

Մագնեզիումի դեֆիցիտի ամենատարածված նախանշաններից մեկը ծարավի անընդհատ զգացողությունն է՝ անգամ օրվա ընթացքում մեծ քանակությամբ հեղուկների օգտագործման դեպքում։
Դա կապված է այն բանի հետ, որ օրգանիզմը, սննդի հետ միասին, նուտրիենտներ չի ստանում և արտահայտում է դրա պակասը՝ անընդհատ խոնավություն պահանջելով։

Կարդացեք նաև

Մագնեզիումի պակասը կարող անդրադառնալ նաև քնի ցիկլերի վրա, իջեցնել սթրեսադիմացկունության և ֆիզիկական դիմացկունության մակարդակը։
Իսկ առավել ցայտուն այն ազդում է կյանքի որակի վրա։

1-ին նախանշանները կարող են գրեթե աննկատ լինել, որոնք հետագայում կարող են հանգեցնել ոտքերի դողի, ցավի, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սպորտով զբաղվելու ընթացքում՝ նաև նյարդային խանգարումների։

Այնուհետև նկատվում են ավելի լուրջ հետևանքներ՝ վերջույթների թմրածություն և ուժեղ ցնցումներ, իսկ ծանրագույն դեպքերում՝ արյունատար անոթների սպազմ և սրտի ռիթմի խանգարումներ։

Բանն այն է, որ մագնեզիումի դեֆիցիտն ազդում է մարմնի բոլոր օրգանների, հատկապես՝ մկանների վրա։ Այդ պատճառով էլ շատ տարածված են մկանային ցավերն ու ավելորդ լարվածությունը, սպազմերն ու մկանների դողը։

Մագնեզիումի դեֆիցիտը կարող է արտահայտվել նաև ծնոտի շարժունակության խանգարման, միգրենի, կրծքավանդակում սեղմվածության զգացողության տեսքով։ Վերջինս թույլ չի տալիս խորը շունչ քաշել։
Քանի որ մագնեզիումի դեֆիցիտն ազդում է մկանների վրա, կանանց մոտ կարող են նկատվել նախամենստրուալային լարվածություն և մենստրուալ սպազմեր, միզելու ընթացքի կամ կլման ակտի բարդություններ, կոկորդում անհարմարության զգացողություն։

Բացի դրանից, տարածված են նաև նյարդային համակարգի աշխատանքի խանգարումները՝ վախ լույսից, աղմուկի նկատմամբ բարձր զգայնություն, անքնություն, անհանգիստ, խուճապային վիճակ, գերակտիվություն, վախ բաց տարածության մեջ գտնվելիս, էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակ։

Ինչ վերաբերում է սրտանոթային համակարգին, ապա նրա վրա մագնեզիումի պակասն ազդում է՝ սադրելով առիթմիա, սրտային հաճախախփություն, անոթային սպազմեր, ստենոկարդիա, հիպերտոնիա և միտրալ փականի պրոլապս։

Ինչո՞ւ է մեր օրգանիզմին անհրաժեշտ մագնեզիումը

Հիմնականում մագնեզիումն անհրաժեշտ է մեր օրգան-համակարգերի կենսագործունեության համար։
Մարմնի բջիջները վերականգնվում են մագնեզիումի շնորհիվ, քանի որ այն գործողության մեջ է դնում էնզիմները, պրոտեինների, ածխաջրերի և ճարպերի սինթեզը։
Մագնեզիումը կարևոր է նաև էներգիայի արտադրման համար։ Այդ պատճառով էլ նրա պակասն ազդում է բոլոր օրգանների աշխատանքի վրա։

Պակաս կարևոր չէ իմանալ, որ մագնեզիումի պակասը կարող է սադրել շաքարախտի առաջացում և զարգացում։
Համաձայն գիտական հետազոտությունների՝ մագնեզիումի դեֆիցիտից տառապող հիվանդները հակված են արյան մեջ շաքարի տրոհման հետ կապված խնդիրներ ունենալուն։

Ամենօրյա սննդակարգում ինչպե՞ս մագնեզիում ավելացնել

Կանանց մոտ մագնեզիումի օրական անհրաժեշտ քանակը պետք է լինի 280 մլ/գ, իսկ տղամարդկանց մոտ՝ 350 մլ/գ։
Հղի կանայք կարող են օգտագործել օրական մինչև 350 մլ/գ մագնեզիում։
Այս կարևոր քիմիական նյութի հիմնական աղբյուրը չրերն են, ընկուզեղենը, հատկապես՝ նուշը, պնդուկն ու շագանակը, ինչպես նաև՝ բանջարեղենը, մանավանդ՝ կանաչ ոլոռը։

Օրգանիզմում մագնեզիումի քանակությունն ավելացնելու նպատակով կարելի է օգտվել սնվելու հետևյալ տարբերակից՝

Նախաճաշ. անյուղ կաթով թեյ, բոված հացի 2 կտոր, ինչպես նաև՝ 10-ական հատ պնդուկ և նուշ։

Ճաշ. 1 բաժակ թարմ սպանախ, 120 գ թունա ձուկ (тунец), 1 բաժակ խաշած բրինձ։
Որպես աղանդեր՝ ցածր կալորիականությամբ բրնձե պուդինգ՝ աղացած պնդուկով։

Հետճաշիկ. անյուղ յոգուրտ հացաբույսերով և խնձոր։

Երեկոյան.  բրնձի կամ վարսակի ալյուրով պատրաստված 2 թխվածքաբլիթ չամիչով։

Ընթրիք. խաշած հավի կրծքամիս, սպիտակ բազուկ, պոմիդորով և թարմ բուլղարական պղպեղով աղցան։

Որպես աղանդեր՝ կես բաժակ ելակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս