Ճարպերն այրող ամենաարդյունավետ սննդամթերքները

Որոշ սննդամթերքներ ունեն բարձր ջերմագենետիկ ազդեցություն, և կարելի է ասել՝ ծամելու ընթացքում այրում եք կալորիաները: Մյուս ուտելիքները պարունակում են սննդարար հավելումներ և այնպիսի բաղադրիչներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Նյութափոխանակությունը լավացնելու համար ձեզ ենք առաջարկում հետևյալ սննդամթերքը.

Ձավարեղեն
Ձեր օրգանիզմը  երկու անգամ ավելի կալորիա այրում է սննդարար ուտելիք ընդունելիս, քան վերամշակված սննդամթերքի դեպքում:

misՈչ յուղոտ միս
Պրոտեինն ունի բարձր ջերմագենետիկ ազդեցություն: Մարսելու ընթացքում դուք այրում եք ընդունած սննդի կալորիաների 30%-ը (այսպիսով, 300 կալորիա ունեցող հավի կրծքամիսն այրելու համար պահանջվում է 90 կալորիա):

Ցածր յուղայնությամբ կաթնամթերք
Կաթնամթերքի մեջ առկա կալցիումն և վիտամին C-ն պահպանում և կառուցում են առողջ նյութափոխանակության համար անհրաժեշտ մկանային զանգվածը:

Կարդացեք նաև

Կանաչ թեյը
Ապացուցված է, որ օրական 4 բաժակ կանաչ թեյ խմելն օգնում է 8 շաբաթում կորցնել ավելի քան 6 ֆունտ (գրեթե 3 կգ):

vospՈսպ
«Մեկ բաժակ ոսպը պարունակում է օրական պահանջվող երկաթի քանակության 35%-ը, և սա, իհարկե լավ է: Սննդարար տարրերի պակասի դեպքում ձեր նյութափոխանակությունը դանդաղում է, քանի որ օրգանիզմը չի ստանում այն, ինչ պետք է իր աշխատանքի համար»,- ասում է «The Secret to SkinnY»-ի համահեղինակ Թամի Լակատոս Շեյմզը:

Կծու պղպեղներ
Չիլի պղպեղի բաղադրության մեջ մտնող կապսաիցինը տաքացնում է ձեր օրգանիզմը, ինչն օգնում է այրել ավելորդ կալորիաները: Այն կարող եք ուտել հում, եփած, չորացրած կամ աղացած վիճակում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս