Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։
Անքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի փոփոխությունները: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։
Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, ասում է հոգեբան, թերապևտ և սոմնոլոգ Ալեքսեյ Մելեխինը։ Նա aif.ru-ին տված հարցազրույցում նշել է կազմվածքի հետ կապված խնդիրների անսպասելի պատճառ։
Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ և ուռուցքաբան Իվան Կարասևն անվանել է մի մթերք, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում հղիություն:
Տարբեր մեխանիզմներով առաջացող հիվանդություններ են: Շագանակագեղձի հիվանդություններն անուղղակի կերպով կարող են նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բայց, եթե առկա են միզարձակության խանգարումներ, միզապարկում ունենում ենք մնացորդային մեզ, այդ դեպքում մեզում պարունակվող քաղցկեղածին նյութերը երկարատև շփվելով լորձաթաղանթի հետ՝ կարող են նպաստել միզապարկում քաղցկեղի զարգացմանը՝ անուղղակի ձևով:
Ինչպես պարզաբանել են գիտնականները, շաքարը առողջության ու կյանքի տեւողության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում միայն այն դեպքում, եթե ըմպելիքին ավելացնեն քիչ քանակությամբ քաղցրացուցիչ՝ մեկ բաժակի համար ընդամենը հինգ գրամ շաքար։ Ինչպես պարզաբանել են հոլանդացի գիտնականները, սա այն ծավալն է, որը տեղավորվում է մեկ թեյի գդալում։
Թերապևտ Ելենա Մալիշևան, ինչպես նաև նրա համահաղորդավար, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում զգուշացրել են փռշտոցը զսպելու վտանգավոր հետեւանքների մասին։
Տնական հին թթու ուտելը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար։ Այս մասին «Известия»-ին ասել է Կրթության պետական համալսարանի ընդհանուր կենսաբանության և կենսաէկոլոգիայի ամբիոնի դասախոս Ելիզավետա Լին։
Միկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։
Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի:
50 տարեկանից հետո նիհարելն ավելի դժվար է դառնում, ուստի կարող է անհրաժեշտ լինել հորմոնալ թերապիա՝ քաշը վերահսկելու համար, ասում է սննդաբան Իրինա Պիսարեւան։ Նա առաջարկել է այդ տարիքում ավելորդ կիլոգրամներից ազատվելու ուղիները «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։
Չարորակ նորագոյացության դեպքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում անվճար, և կանխարգելման համար ի՞նչ հետազոտություններ են արվում պետության կողմից. ներկայացնում է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը:
Քաշը մարդու առողջության կարևոր ցուցանիշն է, ուստի առանց որևէ ակնհայտ պատճառի այն կորցնելը կարող է տագնապալի ախտանիշ լինել։ Gazeta.Ru-ին SM-Clinic-ի էնդոկրինոլոգ Յուլիա Վերեյնան պատմել է, թե ինչ պաթոլոգիական վիճակների և հիվանդությունների մասին կարող է վկայել արագ քաշի կորուստը։
Բժիշկը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ, ով ախտորոշում և համապատասխան բուժում կնշանակի:
Ըստ սննդաբան Միշել Սաարիի և ֆիթնես մարզիչ Ջորջ Յանգի՝ նիհարելու որոշումը պետք է գաղտնի պահվի հարազատներից: Այս անսպասելի խորհուրդը նրանք տվել են Fox News Digital-ին տված հարցազրույցում։
Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ տեստոստերոնի ցածր մակարդակի եւ տագնապային խանգարման առաջացման հավանականության միջեւ։ Արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry (Molecular Psy) ամսագրում։
Վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկորների փափկեցման և մեծացնում է աուտոիմուն հիվանդությունների և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս եւ վիտամինի պակասի այլ վտանգավոր հետեւանքների մասին Moslenta-ի հետ զրույցում զգուշացրել է էնդոկրինոլոգ Ելենա Կիսելեւան։
Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին հաճախ տանջող փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովն ասել է, որ սովորական կաղամբը կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել բջիջների ծերացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող C, E վիտամինների և բետա-կարոտինի, որոնք բնական հակաօքսիդանտներ են։
Եթե ունեք որոշակի հիվանդություններ, այդ թվում՝ պրոստատիտ, ապա սաունան կարող է վտանգավոր լինել։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է անդրոլոգ Բատոր Գոնչիկովը։
Փորի վրա քնելու սովորությունն անբնական է և հանգեցնում է այտուցների և գլխացավերի, զգուշացրել է բժիշկ Գալինա Աքսենովան։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է քնելու համար ամենավնասակար դիրքը։
Կյանքի ամենաերջանիկ փուլում՝ հղիության երրորդ ամսում Նաիրան իմացավ ամենսարսափելին։ Անհոգ կյանքը մեկ վայրկյանում փլուզվեց, երբ պարզվեց, որ կրծքագեղձում չարորակ գոյացություն ունի։ Մարզային հիվանդանոցում խորհուրդ տվեցին դիմել մայրաքաղաքի որևէ բժշկական կենտրոն։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: Այս մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
Հաստ մաշկով մարդկանց մոտ լավացումը բավական երկար է տևում, դրա համար գիշերները «լեյկո»-ներ են ամրացնում, որ պրոցեսն արագացնեն: Հաճախ պետք է լինում հատուկ դեղեր ներարկել: Կախված մաշկի հաստությունից՝ 6 ամսից 5 տարի է պետք, որ տեսնեն վիրահատության վերջնական արդյունքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap):
«Gemotest» լաբորատորիայի բժիշկ և փորձագետ Դենիս Բաննին ասել է, որ լուծողականների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել դեֆեքացիայի խանգարումների:
Ռուսական ռադիոլոգիայի և վիրաբուժական տեխնոլոգիաների գիտական կենտրոնի գիտնականներն ավարտում են քաղցկեղի դեմ պայքարի նոր դեղամիջոցի փորձարկման նախակլինիկական փուլը: Դրա առանձնահատկությունն այն է, որ այն գործում է ոչ թե բուն ուռուցքի, այլ նրա շուրջը գտնվող բջիջների վրա։ Դեղը կանխում է դրանց բաժանումը՝ կանխելով ուռուցքների աճը, ինչպես նաև նվազեցնում է մետաստազների հավանականությունը:
Հավասարակշռված դիետան ձեր մազերի և գլխի առողջության հիմնական գործոնն է: Այս մասին Газета.Ru-ին ասել է տրիկոլոգ, կոսմետոլոգ Եկատերինա Տիտուշկինան։
Բաբլոյանը հիշեցրեց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է՝ եթե 2022 թ. ունենք չարորակ ուռուցքներով հաստատված 20 մլն դեպք, ապա 2050 թ. կանխատեսվում է 35 մլն դեպք: