The Wall Street Journal․ Իրանի լավագույն հրթիռն էլ ավելի վտանգավոր է դարձել

Էժան, ճշգրիտ և մահաբեր՝ Իրանի լավագույն հրթիռն էլ ավելի վտանգավոր է դարձել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Խեյբարշեքան» հրթիռը օգտագործում է թռիչքի ուղեգծերի, մանևրների և արագությունների համակցություն՝ հակաօդային պաշտպանության համակարգերը մոլորեցնելու համար։

Այն Թեհրանի ռազմական զինանոցի «աշխատանքային ձին» է։ Հրթիռը էժան է, շարժական և ճշգրիտ, առնվազն 900 մղոն խոցման հեռահարությամբ։

Վերջին շրջանում Իրանը այն կիրառում է ԱՄՆ-ի դեմ բարդ հարձակումներում։

Ամերիկացի պաշտոնյաների վկայությամբ, այն պահից, երբ այս ամսին ռազմական գործողությունները վերսկսվել են, Իրանը սկսել է ամերիկյան բազաները գնդակոծել «Խեյբարշեքան» հրթիռներով։ Պաշտոնյաները նշում են, որ այն օգտագործում է տարբեր թռիչքի ուղեգծերի, մանևրների և արագությունների համակցություն՝ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը մոլորեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031