Բաժիններ՝

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները:

Հիմնական վտանգները՝

🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը,

🔸 մեծանում է քրտնարտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է պահել իրեն անհրաժեշտ ջերմային ռեժիմը, սակայն կարող է առաջանալ ջրազրկում,

Կարդացեք նաև

🔸 մեծանում է թրոմբոզների հավանականությունը օրգանիզմում,

🔸 էլեկտրոլիտների դեֆիցիտ, որի հետևանքով կարող են առաջանալ առիթմիաներ, սրտի աշխատանքի տարբեր տեսակի խանգարումներ՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող:

Ո՞ւմ համար է հատկապես վտանգավոր շոգը՝

🔹 Սրտային անբավարարություն ունեցողներ,

🔹 Ցածր կամ բարձր զարկերակային ճնշում ունեցողներ,

🔹 Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք,

🔹 Սրտի ռիթմի խանգարումներ ախտորոշմամբ անձինք,

🔹 Տարեցներ, որոնց ջերմակարգավորման մեխանիզմներն ավելի թույլ են:

Խորհուրդներ

✔️ Հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ:

✔️ Խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):

✔️ Պահպանել դեղերի ընդունման ժամանակացույցը և խորհրդակցել բժշկի հետ՝ արդյո՞ք անհրաժեշտ է հարմարեցնել դեղաչափը շոգ եղանակին։

✔️ Մնալ սառը կամ օդափոխվող տարածքներում։

✔️ Հետևել արյան ճնշմանը և սրտի զարկերին՝ անհրաժեշտության դեպքում` խորհրդակցել բժշկի հետ։

ԱՆ Խորհրդատու սրտաբանության գծով Համլետ Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս