Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին կտրամադրվեն նոր սարքեր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով  առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում։ Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը,  տարեցտարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։

«Որոշման կարևոր կետերից մեկը նաև շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է։ Այս ծրագիրը շատ սպասված է, և մենք շատ ակտիվ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ երեխաների համար  նորագույն տեխնոլոգիական լուծում ապահովելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ընդլայնվել է նաև դեղորայքի ապահովման ցանկը՝  գլյուկոզա, այլ գլյուկոն դեղամիջոց:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս կապահովվի մինչև 10 տարեկան երեխաներին սարքերի տրամադրումը, հաջորդիվ նախատեսվում է նման ծրագիր իրականացնել նաև մինչև 18 տարեկանների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031