Սննդաբան Սոֆյա Ելիաշևիչը հերքել է երեք հայտնի առասպել, որոնք խանգարում են ավելորդ քաշ ունեցողներին նիհարել։ Մասնագետին մեջբերում է KP.RU-ն։
Քթի խցանվածությունից արագ ազատվելու համար հարկավոր է ավելի շատ հեղուկներ խմել և լավ քրտնել: Մանկաբույժ Սվետլանա Բուդանցևան «Իզվեստիա»-ի հետ զրույցում անվանել է նման խնդրից արագ ազատվելու այս և մի քանի այլ անվտանգ միջոցներ։
Ցածր արյան ճնշումը կարող է պահանջել դեղորայք, եթե առաջացել է ինչ-որ հիվանդության պատճառով: Այս մասին խոսել է սրտաբան Նատալյա Պոդգորոդեցկայան։
Նյարդաբան Ջորջ Նաասանը խոսել է ուղեղի վրա ալկոհոլի ազդեցության մասին և գնահատել խմիչքը չարաշահողների մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը: Բժշկի խոսքերը մեջբերում է Everyday Health-ը։
Նստակյաց ապրելակերպը և արևի անվերահսկելի ազդեցությունը կարող են հրահրել քաղցկեղի զարգացում, զգուշացրել է ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է այլ սովորություններ, որոնք մահացու հիվանդության զարգացում են հրահրում։
Լոբով կերակրատեսակների կանոնավոր օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը, ասել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Միաժամանակ «Վեչերնայա Մոսկվայի» հետ զրույցում նա որոշ խմբի մարդկանց հորդորել է զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Կրծքավանդակում սեղմող ցավն ու այրումը, ինչպես նաև շնչահեղձության զգացումը անգինա պեկտորիսի (կրծքային հեղձուկ) ախտանիշներ են, որոնք սովորաբար անհետանում են դեղամիջոցն ընդունելուց 10-20 րոպե հետո։ Սակայն, եթե դրանք երկար ձգվեն, և հաբերը դադարեն օգնել, ապա սա նախաինֆարկտային վիճակի նշան է, զգուշացնում է սրտաբան, բ.գ.թ. Լեոնիդ Վորսլովը: Պետք է մտահոգվել նաև, եթե մարդն իր կյանքում առաջին անգամ է անգինայի նոպա ունենում, նշել է նա Հանրային լրատվական ծառայության հետ զրույցում։
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ:
Ֆիզիկական վերականգնման մասնագետ Սոֆյա Ագապովան ասել է, որ դեպրեսիան, հոգեբանական և դեղորայքային թերապիայի հետ միասին, կարելի է բուժել շարժման միջոցով: Մասնագետը Lente.ru-ն հայտնել է հոգեկան խանգարումը հաղթահարելու պարզ միջոց։
Մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության ոլորտի կառավարիչները օգտվելով ստեղծված իրավիճակից (սույն կենտրոնի տնօրենը ՝ Մհեր Բիշարյանը, այս պահին անցնում է քրեական գործով) փորձում են հերթական ավերիչ, ոչնչացնող գործողություններ իրականացնել կայացած նեղ մասնագիտական կառույցում՝ միաժամանակ նաև վաղուց երազած «ձկների» որս անեն իրենց համար մինչ օրս ոչ հասանելի դատաբժշկական ոլորտում:
Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով:
Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:
Թերապևտ, սրտաբան Էթերի Կոլեսնիկը խոսել է մի քանի հայտնի մթերքների մասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ թաքնված աղ։ Բժիշկը այս ցանկում ներառել է երշիկեղենն ու պանիրը։ Այս վտանգի մասին նա զգուշացրել է «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։
Պետք է ուշադրություն դարձնել գնված բանջարեղենի և մրգերի վերամշակմանը նախքան դրանք սպառելը կամ պատրաստելը: Վնասակար բակտերիաները, որոնք կարող են առկա լինել հողում կամ ջրում, որտեղ սնունդ է աճեցվում, կարող են մնալ մակերեսի վրա և աղտոտել այն: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է ROSBIOTECH համալսարանի լաբորանտ Նիկոլայ Սելիվերստովը։
Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։
Առաջին առասպելը, որը ցրել է Մոսլին, վերաբերում է նախաճաշը բաց թողնելու սովորությանը: Նա պատմել է, որ 2014 թվականին գիտնականները 16 շաբաթվա ընթացքում հետեւել են ավելորդ քաշ ունեցող 283 մարդու, ովքեր փորձում էին նիհարել։
Թաց ոտքերը ոչ միայն կարող են անհանգստություն պատճառել մարդուն, այլ նաև առաջացնել որոշակի հիվանդություններ, այդ թվում՝ սնկային վարակներ, «Իզվեստիային» ասել է թերապևտ Եկատերինա Տերենտևան։
Շատ դեպքերում աչքի քաղցկեղն աննկատ է մնում վաղ փուլերում, իսկ առաջին լուրջ նշանները հայտնվում են հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում զգուշացրել է ուռուցքաբան Անտոն Իվանովը։ Նա նաև բացատրել է, թե ինչ նշաններ են օգնում հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում:
Որոշ հակաբիոտիկներ պիտանելիության ժամկետից հետո դառնում են թունավոր, իսկ ներարկային դեղերը մեծացնում են թունավոր շոկի առաջացման վտանգը: Բժիշկ Անաստասիա Աղաեւան «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է դեղերի անզգույշ օգտագործման այս և այլ վտանգավոր հետևանքների մասին։
Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Կիրիլ Պրոշչաևն ասել է, որ շարժումների կրճատումը չի օգնում առողջ հոդերի պահպանմանը։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում նա ընդհանուր սխալ է նշել:
Սեզոնային դեպրեսիայի դեպքում մարդը զգում է ապատիա, էներգիայի նվազում, խնդիրներ ունի քնի և կենտրոնացման հետ, զգուշացրել է թոքաբան Պավել Բերեժանսկին։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է գարնանային հոգնածության դեմ պայքարի ուղիները։
Միոպիան (կարճատեսությունը) երեխաների մոտ, որպես կանոն, առաջանում է մի շարք պատճառների համակցությամբ։ Ակնաբույժ, միկրովիրաբույժ, լազերային վիրաբույժ, բ.գ.թ. Սվետլանա Միրգորոդսկայան Gazeta.ru-ին պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել երեխայի մոտ պաթոլոգիայի առաջացման վտանգը։
Այգեգործությունն ավելի լավ է երկարացնում կյանքը, քան սպորտը, ասում է հետազոտող և «Ապրել մինչև 100» հեռուստասերիալի ստեղծող Դեն Բյութները։ Նա բացահայտել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը բրիտանացի համաճարակաբան, պրոֆեսոր Թիմոթի Սպեկտորի փոդքաստում, գրում է Daily Mirror-ը։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:
Մասնագետի խոսքով՝ մելանոմային բաժին է ընկնում մաշկի չարորակ ուռուցքների չորս տոկոսը, սակայն այս ուռուցքը դրանցից ամենավտանգավորն է։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում տարեկան հայտնաբերվում է մելանոմայի մոտ 11.000 դեպք, և մոտ 4000 մարդ մահանում է այս հիվանդությունից։
Ծաղկման շրջանում սեզոնային ալերգիա ունեցող մարդիկ պետք է գարնանը վերանայեն իրենց սննդակարգը, քանի որ վատ սնվելը կարող է խորացնել խնդիրը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդային տեխնոլոգ Լյուդմիլա Ռումյանցևան։
«Վիրուսներն ունեն 25 ընտանիքներ` իրենց ենթաընտանիքներով, և պարբերաբար բախվելու ենք դրանց՝ համաճարակների միջոցով: Չի բացառվում նոր հարուցիչների ձևավորումը, ինչպես կորոնավիրուսն էր։
Սննդաբան Վերոնիկա Գուսակովան հորդուրում է սխտոր ուտելուց հետո բերանից տհաճ հոտից ազատվելու համար շատ ջուր խմել։
Մինչեւ ամառ նիհարելու համար հարկավոր է աստիճանաբար նիհարել և ոչ մի դեպքում սովի չմատնվել, հորդորել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Բժիշկը aif.ru-ի հետ զրույցում անվանել է նիհարելու գաղտնիքները։
Փռշտալը մարմնի բնական պաշտպանիչ ռեակցիան է քթի խոռոչ ներթափանցող գրգռիչների նկատմամբ: Միևնույն ժամանակ, եթե փռշտում եք քիթը ձեր ձեռքով փակելիս, կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը, Gazeta.Ru-ին ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։