Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ

Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել. այս գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։

Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio vulnificus» բակտերիաների ԴՆԹ:

Դոկտոր Ուգուր Աֆերինն ասել է, որ ամռանը ծովի հետ շփվող մարդիկ պետք է զգույշ լինեն:

«Այդ մանրէները բազմանում են տաք և աղի ջրում: Հատկապես Vibrio cholerae-ն կարող է ներթափանցել ստամոքս-աղիքային տրակտ, երբ մարդը կուլ է տալիս աղտոտված ծովի ջուրը։ Այս պարագայում կարող է առաջանալ ծանր փորլուծություն և հեղուկի կորուստ: Չնայած Թուրքիայում խոլերայի դեպքերը հազվադեպ են, ռիսկը զրոյական չէ»,- ասել է Աֆերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031