Գեղեցկության և առողջության համար անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել, սակայն չափազանց տաք հեղուկը կարող է վնասակար լինել, զգուշացրել է սննդաբան Իրինա Մանսուրովան։ Նրա խոսքերը մեջբերում է aif.ru-ն։
Մարտի 18-22 ընկած ժամանակահատվածում «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնը կրկին հյուրընկալելու է աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսիին, որը բժշկական կենտրոնում կանցկացնի քրոնիկ փակ անոթների ռեվասկուլարիզացիա՝ նորագույն մեթոդներով: Դրանց թվում է նաև Հայաստանում եզակի ShockWave սարքի միջոցով սրտամկանի արյունամատակարարման լավացման միջամտությունը:
Օրգանիզմում երկաթի պակասը կարող է առաջացնել թուլություն, հոգնածություն, գլխապտույտ, ու այս վիճակը կանխելու համար կարող եք սննդակարգում ավելացնել որոշ մթերքներ: Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան անվանել է անհրաժեշտ մթերքները Sputnik ռադիոյի հետ զրույցում։
Կրծքագեղձի ուռուցքները միայն կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն են, ասել է ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է կյանքին սպառնացող հիվանդության պակաս ակնհայտ նշաններ։
Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվիությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերմանիայի Մաքս Պլանկի ծերացման կենսաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մկներին քաղցկեղի բուժման համար սովորաբար օգտագործվող ռապամիցին դեղամիջոց տալը կարող է երկարացնել նրանց կյանքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում:
Դեղերի տրամադրման թվային համակարգի ներդրումից հետո Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս է տրվել հիվանդներին:
Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար:
Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման, զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Մասնագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սպիտակ ալյուրի պատրաստված մթերքից կախվածություն ունենալու վտանգավոր հետեւանքների մասին։
Մասնագետի խոսքով՝ նախկինում հիվանդներից ոչ բոլորին է հասանելի եղել նշված դեղորայքը, քանի որ այն շատ թանկարժեք է և մեկ կամ երկու կուրս ստանալու համար բուժառուները կարող էին մեծ գումարներ ծախսել և անհրաժեշտ արդյունքը չստանային: Իսկ այս պարագայում կտրամադրվի լիարժեք և ամբողջական բուժման կուրս:
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է ցանկացած բյուջեով սնվել առողջ և բազմազան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանն է։
Եթե զգում եք շնչահեղձություն (օդի պակասի զգացում), պետք է խորհրդակցել բժշկի հետ. այն կարող է լինել կյանքին սպառնացող անևրիզմայի նշան՝ սրտի կամ թոքերի հիվանդության: Այս մասին «Доктор 24» հաղորդաշարում խոսել է քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Պուրյասևը։
Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են:
Վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել արյան ճնշումը առանց հաբերի։
Դեղատների համար ԱՐՄԵԴ համակարգին միացումն ու սպասարկումն անվճար է:
«Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:
Այսօր առողջապահության ոլորտի փորձագետ, պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ապա հավելել էր, որ ըստ միջազգային ցուցանիշի՝ ջրծաղիկ վարակից մահացությունն արձանագրվում է 60000 դեպքից 1-ի մոտ:
Արյունը կղանքում, որովայնի ցավը և քաշի կորուստը կարող են լինել կոլոռեկտալ (ռեկտալ և հաստ աղիքի) քաղցկեղի նշաններ, սակայն դրանք ի հայտ են գալիս հետագա փուլերում: Կանոնավոր սկրինինգը կարող է կանխել ուռուցքի զարգացումը: Այս մասին հայտնում է SM-News-ը՝ հղում անելով տյումենցի գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Օկկելին։
Վաղուց կարծիք կա, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում։ Իրականում ոչ մի բջիջ չի վերականգնվում, ոչ միայն նյարդային բջիջները: Բջիջներից բաղկացած հյուսվածքը վերականգնվում է։ Ինչ վերաբերում է նյարդային հյուսվածքին, ապա այն իսկապես չի վերականգնվում, բայց կան նրբերանգներ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է նյարդաբան Մարինա Գաջիեւան։
«Լուծվող սուրճը պատրաստվում է երկու հիմնական եղանակով՝ բարձր ջերմաստիճան և ցածր ջերմաստիճան։ Առաջին դեպքում ստացվում է փոշիացված և հատիկավոր սուրճ, երկրորդում՝ սառեցված, չորացրած սուրճ։
Մշտական ջրազրկումը կարող է լինել գիրության զարգացման պատճառներից մեկը։ Ավելորդ քաշ հավաքելու նման անսպասելի պատճառ են անվանել էնդոկրինոլոգներ Սայինա Գոգոլեւան և Յուլիա Սորոկինան Lenta.ru-ի հետ զրույցում։
Դժվար կլինի խուսափել նոր պոտենցիալ հիվանդության առաջացումից, որը կոչվում է X հիվանդություն։ Այսօր կայացած ասուլիսում այս հայտարարությունն է արել ՉԺՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման պետական վարչության ղեկավար Վան Հաշենը, որի խոսքը մեջբերում է չինական «Պենպայ» պարբերականը: Ավելի վաղ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում քննարկվել էր Х հիվանդությունը, որը զոհերի թվով կարող է 20 անգամ գերազանցել կորոնավիրուսի […]
Պլաստիկ վիրաբուժությունը, ի տարբերություն տարածված կարծիքի, չի կարող շտկել արտաքին տեսքի բոլոր հնարավոր խնդիրները։ Որոշ դեպքերում նման միջամտությունը կարող է նույնիսկ վատթարացնել իրավիճակը։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է պլաստիկ վիրաբույժ Ելենա Պոնոմարեւան։
Կարագը մարդու առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր է պարունակում, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Միաժամանակ News.ru-ի հետ զրույցում նա կոչ է արել մարդկանց զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Օրգանիզմում վիտամինների և միկրոտարրերի պակասը կախված չէ տարվա եղանակից, և այն պետք է համալրվի պատշաճ սնուցմամբ։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության էնդոկրինոլոգ Քրիստինա Չեպիգովան:
Խանութների դարակներում դրված ոչ բոլոր յոգուրտներն են այդքան օգտակար և սննդարար, թեև դրանք ներառված են ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների սննդակարգում: Դիետոլոգ Լարիսա Գաբդուլխակովան պատմել է «հավելանյութերով» նման ապրանքների վտանգների և ճիշտ յոգուրտներ ընտրելու մասին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ՀՀ ԱԱՏՄ) զգուշացնում է «Ցեֆտրիաքսոն-Աստերիա» դեղի որոշակի խմբաքանակի հնարավոր կեղծ լինելու մասին։
Հյուսիսարևմտյան համալսարանի և Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները նոր մեթոդ են առաջարկել վտանգավոր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը և ամիոտրոֆիկ կողային սկլերոզը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials ամսագրում:
Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատան բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում։ Բնակիչները հարցերի դեպքում կարող են զանգահարել «Արմեդ»-ի զանգերի կենտրոն, որն աշխատում է 24 ժամ, կամ կարող են զանգահարել առողջապահության նախարարություն՝ համապատասխան ուղեցույցներին ծանոթանալու համար։