Բաժիններ՝

Բավարար քունը` դիետայի անհրաժեշտ բաղադրամաս

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ցածր կալորիականությամբ դիետաներն օգնում են ազատվել հավելյալ ճարպից միայն բավարար քնի դեպքում:

Հետազոտողները հավելյալ քաշ ունեցող 10 կամավորների առաջարկել են անցնել ցածր կալորիականությամբ սննդի երկշաբաթյա կուրս: Այդ կուրսի ընթացքում, որը բաժանված էր որոշակի ժամանակային ինտերվալների, մասնակիցներն ապրել են քնի լաբորատորիայում: Փորձի պայմանների համաձայն` նրանք երկու շաբաթ քնում էին 8.5 ժամ, իսկ հաջորդ երկու շաբաթը` 5.5 ժամ:

Երկու ժամանակահատվածում էլ քաշի միջին նվազումը մասնակիցների մոտ հավասար է եղել` մոտ 3 կգ: Սակայն 8.5 ժամ քնի դեպքում այդ զանգվածի կեսը ճարպ է եղել, իսկ 5.5 ժամ քնի դեպքում` 1/4-ից ոչ ավելին: Քաշի մնացած նվազումը եղել է մկանային հյուսվածքների և այլ հյուսվածքների հաշվին:

Այսպիսով, քիչ քնելու դեպքում ցածր կալորիականությամբ դիետան “այրում էր” 55%-ով ավելի քիչ ճարպ, քան բավարար քնի ժամանակ:

Կարդացեք նաև

Հետազոտողների խոսքերով` ստացված արդյունքները վերաբերում են կարճաժամկետ դիետային: Երկարաժամկետ ազդեցությունների համար անհրաժեշտ են ավելի խոշոր հետազոտություններ:

Նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են քնի անբավարարությունից, ավելի արագ են գիրանում: Նման կախվածությունը պայմանավորված է նրանով, որ քնի տևողությունը ազդում է «քաղցի հորմոնի» վրա:

Տեսանյութեր

Լրահոս