
Որոնք են Վրաստանում ամենահաճախադեպ 5 հիվանդությունները

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2024 թվականին Վրաստանում գործել է 239 հիվանդանոց։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս հաստատություններում գրանցվել է բժշկի այցելության 15.8 միլիոն դեպք, ինչը 2.8 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։
5 հիվանդություններ, որոնք ամենահաճախադեպն են Վրաստանում.
- աչքի հիվանդություններ (18%),
- որոշ վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (15.4%),
- մկանային-կմախքային և շարակցական հյուսվածքի հիվանդություններ (14.8%),
- նյարդային համակարգի հիվանդություններ (13.6%),
- շնչառական համակարգի հիվանդություններ (11.4%):