Բաժիններ՝

Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց նկուղներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, հերթական անգամ գարշահոտ ու հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորագյուղ թաղամասի փողոցներից մեկում դիտահորի խցանման պատճառով հերթական անգամ ամբողջ կեղտաջուրը դուրս է գալիս ու հոսում փողոցով մեկ՝ լցվելով անգամ մարդկանց տան նկուղներ, իսկ ճանապարհն էլ դարձել է անանցանելի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիների պատմություն ունի այս վիճակը։ Գրեթե ամեն ամիս նման գարշահոտ իրավիճակ է ստեղծվում։ Արդեն 4 օր է նույն վիճակն է, 4 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, սակայն ամեն մեկը իրար վրա են գցում խնդիրը։

«Վեոլիա ջուր»-ն ասում է՝ դա իմ իրավասության մեջ չի մտնում, Երևանի քաղաքապետարանն ասում է՝ դա իրենց իրավասության մեջ չի մտնում, դրանով պիտի զբաղվի «Վեոլիա Ջուր»-ը, իսկ Կենտրոնի թաղապետին էլ ասես չասես, նա իրեն երևի գցել է կարմիր մոլորակ, չի մտահոգվում, որ իր վարչական շրջանում տևական ժամանակ է նման իրավիճակ է ստեղծվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031