Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Ն.Ֆ.Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Ամերիկացի կենսաբանները մշակել են ցիտոմեգալովիրուսի հիման վրա գրիպի ունիվերսալ պատվաստանյութի նախատիպը, որը հիվանդին պաշտպանում է գրիպի գրեթե բոլոր տեսակներով վարակվելուց, այն հաջողությամբ փորձարկել է կապիկների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի (OHSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ցելյուլիտ կարող է առաջանալ մարդու մոտ սխալ սննդակարգի պատճառով։ Մասնավորապես, քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հաճախակի օգտագործման պատճառով, «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է սննդաբան Լիլիա Ստարոդուբցևան։
Եթե ցիրկադային ռիթմերը համընկնում են ադենոզինի արտադրության հետ, ապա մարդն արագ կքնի, իսկ առավոտյան հեշտությամբ կարթնանա, ասում է ֆիզիոլոգ Ջեյմի Քլարկը։ Նա HuffPost-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է հասնել կենսաբանական գործընթացների համաժամանակեցման։
Սննդային վարքագծի խանգարումները հոգեծին խնդիրներ են, որոնք խաթարում են սննդի ընդունման բնականոն գործընթացը, հանգեցնում անձի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առողջության վատթարացման:
Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գաստրոէնտերոլոգ Անդրեյ Խարիտոնովը KP.RU-ի հետ զրույցում ցրել է դատարկ ստամոքսին սուրճի վտանգավորության մասին առասպելը։ Նա նաև նշել է, որ թթու պտուղները չեն վնասում մարսողությունը, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը հարմարեցված է նյութերի լայն տեսականու։
Ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել․
Մրգերը կարող են նվազեցնել խումհարի ախտանիշները 30 տոկոսով: Սննդաբան Ռոնդա Պատրիկը նման անսպասելի միջոց է գտել ալկոհոլ օգտագործելու հետեւանքներից ազատվելու համար, գրում է Daily Mirror-ը։
Երկաթի պակասի դեպքում մարդու մոտ կարող է ցանկություն առաջանալ ճաշակել ոչ ուտելի առարկաներ։ Այս անսպասելի ախտանիշի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում զգուշացրել է թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։
xԲուսակերությունը հակացուցված է որոշ մարդկանց, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում հայտնել է մսից հրաժարվելու վտանգների մասին։
Կնոջ առողջությունը, ինչպես և տղամարդունը, ուղղակիորեն կախված է սպառված սննդի որակից և քանակից։ Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կանանց բնորոշ են սննդային որոշակի սխալներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Սննդաբան և առողջ սնուցման ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես խուսափել դրանցից:
Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից, ասել է ՌԴ ԱՆ գլխավոր օնկոլոգ Անդրեյ Կապրինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեղերի փորձաքննության համար սահմանվել է պետական տուրք
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան համոզմամբ՝ կարող եք բարելավել ձեր տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Բժիշկը Telegram-ում մթերքներ է անվանել լավ տրամադրության համար։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի թափանցիկության առնչությամբ ներկայացված գործով պարտվել է դատարանում։ Սա տեղի է ունեցել երկրորդ ժամկետով Լայենի պաշտոնավարումը շարունակելու շուրջ քվեարկության նախօրեին։
Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից:
Հայաստանում դադարեցվել է «ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ի «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատերի շրջանառությունը։ «Առգո-Ֆարմ» ՍՊԸ-ին կարգադրագիր է տրվել դեղի հետկանչի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Աշխարհում երեխաների պատվաստումների մակարդակը դեռ չի հասել այն ցուցանիշներին, որ եղել են 2019 թվականին՝ մինչև կորոնավիրուսը։
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է այս օրգանի համար ամենաօգտակար մթերքները։
Ատամի մածուկ ընտրելիս աբրազիվության ինդեքսը գլխավոր գործոնն է, ասել է ատամնաբույժ Վյաչեսլավ Մինկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում անվանել է արդյունավետ ատամի մածուկ ընտրելու կանոնները։
Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 151-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Դրանք կանանց համար ցուցակագրել է կոսմետոլոգ Նատալյա Բուբենչիկովան։
Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես, հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ակնեն խնդիր է, որն անհանգստացնում է շատերին։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ այն շարունակական բնույթ է կրում՝ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա:
Նախաճաշին պետք է խուսափել սուրճից, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Զարուբինան։ Բժիշկը gazeta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է խուսափել որոշ հանրաճանաչ մթերքներ և ըմպելիքներ օգտագործելուց։
«Պատճառները շատ են՝ սկսած, օրինակ, երկրաշարժից, որի փորձը հայ ժողովուրդը, ցավոք սրտի, ունի, մինչ այդ մոտ 110 տարի առաջ ցեղասպանությունը, կարող ենք նաև դիտարկել Հոլոքոստի օրինակը, որը նույնպես համարվում է կոլեկտիվ տրավմա: Բայց այստեղ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա, որ կոլեկտիվ տրավմայի դեպքում կան զոհեր, որոնք անմիջապես են իրենց «կաշվի վրա» զգում տեղի ունեցածի հետևանքները, և կան ոչ մասնակից, բայց տրամայի ենթարկված այլ անձինք»,-նկատեց մասնագետը:
Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։