Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կապիկի ծաղիկը կարող է փոխանցվել հիվանդ վայրի կենդանու հետ անմիջականորեն շփվելիս. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը մոծակներն են. հատուկ պատվաստանյութ ու դեղամիջոց չկա. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսով նվազել է: Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
#ՀԻՄԱ. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. #ՈՒՂԻՂ
Հոգեբան Ժակլին Հալփերնն ասել է, որ երեխաների կողմից սոցիալական ցանցերի կիրառումը հանգեցնում է կազմվածքի և գեղեցկության անառողջ չափանիշների ձևավորման։ DailyMail-ին տված հարցազրույցում նա զգուշացրել է սոցիալական մեդիայի վտանգի մասին և ասել, որ այն նպաստում է դեռահասների մոտ սնվելու խանգարումների և թերարժեքության զգացումների առաջացմանը։
Սննդաբան Ջեսիկա Սեպելի մեթոդի համաձայն՝ եղունգների վիճակով հնարավոր է որոշել, թե որ վիտամիններն են պակասում օրգանիզմում։ Նրա խոսքերը մեջբերում է Metro-ն։
«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել»:
Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ներկայացնում է, թե Արևմտյան Նեղոսի տենդն ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել այդ հիվանդությունից։
Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։
Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։
Ըստ Բորդանի, բարիատրիկ վիրաբուժությունը գիրության բուժման ամենաարդյունավետ միջոցն է, որը նաև կանխում է քաղցկեղի զարգացումը և վերացնում հարակից հիվանդությունները (2-րդ տիպի շաքարախտ, ապնոէ, անպտղություն և այլն): Նա հավելել է, որ նման վիրահատություններն իրականացվում են նվազագույն ինվազիվ ճանապարհով՝ մարմնի վրա փոքր ծակոցներով։
Վահանաձև գեղձի բոլոր տեսակի հորմոնալ դեղերի քիմիական նյութը լևոթիրոքսինն է, անունն է փոխվում՝ ըստ երկրի արտադրության։ Հայաստանում մեկը ֆրանսիական է, մյուսը՝ գերմանական։ Եթե հորմոնը ստանում են սխալ դեղաչափով, իհարկե, վնասում է։ Դրա համար սկզբում կարող է հիվանդին 2-3 ամիս հսկենք, որ հասկանանք, թե իր դեղաչափն ինչքան է։ Հետո տարին մեկ կամ երկու անգամ են հսկում։ Դեր են խաղում քաշը, այլ հիվանդությունները, սթրեսային վիճակները։
ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ:
Ձեր զգացմունքները լիովին կառավարելու և ձեր զգացմունքներին ազատություն չտալու ունակությունը համարվում է լավ հատկություն: Այնուամենայնիվ, նման վերաբերմունքը կարող է վնասել մարդու հոգեկան առողջությանը, ասվում է ամերիկացի հոգեբան, պրոֆեսոր Թոմաս Լինչի ուսումնասիրության մեջ, որի ակնարկը հրապարակել է The Conversation-ը։
Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել:
Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսը համաճարակի պատճառ չի կարող դառնալ, NEWS.On.ge լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։ Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։
Մրսածության ժամանակ օրգանիզմն ամբողջովին պայքարում է վիրուսային վարակի դեմ։ Հետևաբար, այն չպետք է ծանրաբեռնել ծանր սնունդով: Այս մասին Газета.Ru-ին ասել է էնդոկրինոլոգ նա Միխալևան։
Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Աշխարհի մի քանի երկրներում հայտնաբերվել են mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպքեր այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման հետ կապված վտանգավորության ամենաբարձր մակարդակ։
Վրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է, Interpressnews լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Սննդաբան Մարիա Սիրոշն ասել է, որ նախաճաշին որոշակի մթերքներ օգտագործելը կարող է շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա «Իզվեստիայի» հետ զրույցում անվանել է նախաճաշի վնասակար տարբերակները:
Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել` ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված. նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Օրական կարելի է ուտել երկու-երեք շերտ սեխ ու ձմերուկ, ինչը համապատասխանում է 400-600 գրամի, ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա հայտնել է այդ մթերքների օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը։