Բժիշկ Մյասնիկովը կարևոր խորհուրդներ է տալիս ծնողներին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի «О самом главном» հաղորդման եթերում դպրոցականների ծնողներին կարևոր խորհուրդներ է տվել՝ ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Մյասնիկովի խոսքով՝ դպրոցում սովորելու տարիներին երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում, մասնավորապես՝ վատանում է նրանց տեսողությունը և կեցվածքը։ Դա կանխելու համար բժիշկը հորդորել է ծնողներին ապահովել իրենց երեխաների բավարար ֆիզիկական ակտիվությունը։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել երեխաների սննդակարգից բացառել քաղցր գազավորված ըմպելիքները, քանի որ դրանք բորբոքային գործընթացներ են առաջացնում։

Մյասնիկովը նաև խորհուրդ է տվել չպահանջել դպրոցականներից անընդհատ բարձր ակադեմիական արդյունքներ. «Նրանց համար առանց այդ էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ամենակարևոր խորհուրդը ես ձեզ տվեցի՝ պահպանել երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջությունը»,- նշել է մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930