Սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են պայմանավորված լինել օրգանական և հոգեէմոցիոնալ գործոններով. ժամանակին դիմեք սեքսոլոգիական բուժման

Սեռական առողջության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ամեն տարի սեպտեմբերի 4-ին նշվում է Սեռական առողջության համաշխարհային օրը։

Այս տարվա թեման է. «Սեռական արդարություն. ի՞նչ կարող ենք անել»։

Ճշգրիտ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվությունը, սեռական առողջության մասին գիտելիքները կօգնեն, որպեսզի առողջ ապրելակերպով, վնասակար սովորույթներից հրաժարվելով, սեռական ֆունկցիայի խանգարումների դեպքում զույգերը ժամանակին դիմեն բժշկին՝ կանխարգելելու ընտանեկան սեռական աններդաշնակությունը։

Սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են պայմանավորված լինել օրգանական և հոգեէմոցիոնալ գործոններով և ժամանակին սեքսոլոգիական բուժման դիմելը ապահովում է բոլոր այդ խնդիրների արդյունավետ բուժում և կարգավորում։

Ամուր և ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր դեր ունի`

նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը,

զույգերի անհրաժեշտ հետազոտությունները՝ պտղաբերության հարցերը պարզելու համար,

սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ստուգումը,

ընտանեկան կյանքի հետ կապված բոլոր սեքսոլոգիական հնարավոր խնդիրների քննարկումը զույգի հետ,

սեռական կյանքի փսիխոհիգիենայի նորմերի ներկայացումը,

երիտասարդներին հուզող բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանների տրամադրումը:

Առողջ և ներդաշնակ ընտանիքում միշտ տիրում է ջերմ և վստահելի միջանձնային հարաբերություններ, սիրո վրա խարսխված առողջ սեռական կյանք։

Տեսանյութեր

Լրահոս