Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՀ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական բազաների ուղղությամբ վերջին հարվածների ընթացքում իրանական զինված ուժերը ոչնչացրել են 11 ամերիկյան ինքնաթիռ և ուղղաթիռ։
«Թիր ամսվա 17-ից 31-ը (հուլիսի 8-22-ը) իրանական զինված ուժերը Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաներում ոչնչացրել են 11 ամերիկյան կործանիչ և ուղղաթիռ», — Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մոհեբին։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ոչնչացվել են նաև 17 հետախուզական անօդաչու թռչող սարք, անգարում գտնվող մեկ F-15 կործանիչ, մեկ P-8 պարեկային ինքնաթիռ, մեկ C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և ութ լիցքավորող ինքնաթիռ։

