Բաժիններ՝

Նշվել են այն մթերքները, որոնք բարելավում են հիշողությունը

Որոշ մթերքներ օգնում են ավելի արագ մտածել և ավելի լավ հիշել, ասել է բժիշկ և սննդաբան Արինա Մամինան: Նա Ufatime.ru-ի հետ զրույցում թվարկել է հիշողության համար բարենպաստ մթերքները։

Մամինայի խոսքով՝ հատապտուղները դրական ազդեցություն կարող են ունենալ հիշողության վրա:

Օրինակ՝ հապալասը, սև հաղարջը և ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ուղեղը ծերացումից, իսկ լոռամիրգն ու ազնվամորին նվազեցնում են բորբոքումները, ինչը կարևոր է մտքի պարզության համար, բացատրել է բժիշկը։

Ըստ սննդաբանի՝ բրոկոլին և սպանախը հիշողության համար չափազանց օգտակար են, քանի որ դրանք պարունակում են K վիտամին և լյուտեին, որոնք բարելավում են մտածողության արագությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս