Վրաստանում առողջապահության ոլորտի գներն աճել են 9.3%-ով. Geostat

Վրաստանում գնաճը շարունակվում է. օգոստոսին գնաճը հասել է 4.6%-ի, որն ամենաբարձրն է վերջին երկու տարվա ընթացքում, հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Սննդամթերքից (10%) հետո գներն ամենաշատը աճել են առողջապահության ոլորտում. այստեղ տարեկան աճը կազմում է 9.3%։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մանրամասն զեկույցի համաձայն՝ հիվանդանոցային ծառայությունները դարձել են առողջապահության ոլորտում ամենաթանկը` 26%-ով ավելի։ Թանկացել են նաև դեղորայքը, թերապևտի խորհրդատվությունը, վիրաբուժական և ատամնաբուժական ծառայությունները, մասնավորապես՝

  • Հիվանդանոցային ծառայություններ՝ 26%
  • Ցավազրկողներ` 22%
  • Թերապևտի խորհրդատվություն` 15%
  • Վազոդիլատորներ` 12%
  • Վիտամիններ` 11%
  • Արյան անալիզ` 8%
  • Ուլտրաձայնային հետազոտություն` 6%
  • Ստոմատոլոգիական ծառայություններ` 4%
  • Հակաբորբոքային դեղամիջոցներ` 3%
  • Մարսողական համակարգի դեղամիջոցներ` 3%
  • Աչքի լինզա` 2%
  • Ներարկիչ` 1%
  • Բամբակ` 1%
  • Վիրաբուժական ծառայություններ` 1%։

Տեսանյութեր

Լրահոս