
Բժիշկ Մյասնիկովը նշել է ամենավտանգավոր դեղամիջոցը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «О самом главном» հաղորդման եթերում նշել է Ռուսաստանի ամենավտանգավոր դեղամիջոցը:
«Ամենավտանգավոր դեղամիջոցը, որն այսօր սպանում է մեծ թվով մարդկանց, ո՞րն է: Ասպիրինը»,- ասել է բժիշկը:
Մյասնիկովը հավելել է, որ այլ երկրներում դադարել են ասպիրին նշանակել, եթե մարդը չունի կյանքին սպառնացող արյան անոթների նեղացում:
Նա բացատրել է, որ ասպիրինի հաճախակի օգտագործումը կարող է գլխուղեղի մեջ արյունազեղում և ծանր արյունահոսություն առաջացնել: