Հռոմի պապը հանդիպել է Հոլիվուդյան աստղերի հետ
Հռոմի պապ Լեո XVI-ը Վատիկանում հանդիպել է Հոլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը:
Հռոմի պապի հետ հանդիպմանը մասնակցում էին դերասաններ Քեյթ Բլանշետը, Մոնիկա Բելուչին, Վիգո Մորտենսենը, Քրիս Փայնը, Դեյվ Ֆրանկոն, Էլիսոն Բրին և Ադամ Սքոթը, ռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Էմիր Կուստուրիցան, Գասպար Նոեն, Գրետա Գերվիգը, Սփայք Լին, Գաս Վան Սանտը և ուրիշներ։
Պապը ներկաներին աջակցել է կինոթատրոններում ցուցադրվելու անհրաժեշտության մասին խոսքերով։ Նա նաև կինոն անվանել է «բառի ամենաազնիվ իմաստով ժողովրդական արվեստ, որը նախատեսված է բոլորի համար և հասանելի է բոլորին»։
Ավելի վաղ հրապարակվել էին Պապի սիրելի ֆիլմեր, որոնք են՝ «Այս հրաշալի կյանքը», «Երաժշտության հնչյունները», «Սովորական մարդիկ» և «Կյանքը գեղեցիկ է»։

