Սուրճը նվազեցնում է սրտի ռիթմի խանգարումների ռիսկը

Սուրճի օգտագործումը նվազեցնում է ֆիբրիլյացիայի՝ սրտի ռիթմի խանգարման առաջացման ռիսկը, որը կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտային անբավարարության։ Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի և Ադելաիդայի համալսարանի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

Նախկինում բժիշկները սրտի հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ էին տալիս սահմանափակել կոֆեինի ընդունումը՝ առիթմիայի ախտանիշների վատթարացման ռիսկի պատճառով: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել հակառակը. օրական մեկ բաժակ սուրճ խմելը 39%-ով նվազեցնում է ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը:

Հետազոտությանը մասնակցել է 200 մարդ: Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. մեկ խումբը օրական խմել է առնվազն մեկ բաժակ սուրճ, մինչդեռ մյուս խմբի մասնակիցները վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ բացառել են կոֆեինը իրենց սննդակարգից:

Արդյունքները ցույց են տվել, որ սուրճ խմողների մոտ առիթմիայի ռիսկը զգալիորեն ցածր է եղել։ Հետազոտողները ենթադրում են, որ սուրճը կարող է ունենալ հակաբորբոքային ազդեցություն:

Տեսանյութեր

Լրահոս