Բաժիններ՝

Խռմփոցից գանգի պատերը բարակում են

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խռմփացնող մարդկանց մոտ գանգը սովորականից 1.23 միլիմետրով ավելի բարակ է։ Ինչպես նշում են մասնագետները, գանգրոսկրերի էրոզիան ողնուղեղային հեղուկի (ողնուղեղային հեղուկը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը) արտահոսք է առաջացնում, ինչն էլ կարող է ծերունական թուլամտության, ինսուլտի և անգամ վաղաժամ մահվան պատճառ դառնալ։

Հետազոտությանը 40-60 տարեկան 114 մարդ է մասնակցել։ Արդյունքում պարզվել է, որ օրինաչափությունը նկատվում է խռմփացնող բոլոր մարդկանց մոտ՝ անկախ սեռից ու տարիքից։

Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել այս երևույթը: Գանգոսկրերի էրոզիայի ռիսկերը նվազեցնելու նպատակով հետազոտությունները պետք է շարունակել, գրում է The Daily Mail-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031