Ուկրաինական ընդդիմությունն արգելափակել է Ռադայի ամբիոնը

Ուկրաինական ընդդիմությունն այսօր պարալիզացրել է երկրի խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի լիագումար նիստի աշխատանքը՝ արգելափակելով կենտրոնական ամբիոնը։ Այս քայլի նախաձեռնողներն են դարձել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության անդամները։ Նրանց են միացել նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» և «Գոլոս» խմբակցությունը։

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է պաշտոնանկ անել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և գործող կառավարությանը՝ ամբողջ կազմով։ «Մեր պահանջը կոալիցիոն կառավարության ստեղծումն է և ռազմաճակատ ուղարկվող միջոցների արմատական վերաբաշխումը», – հայտարարել է Պորոշենկոն։

Ընդդիմությունն այս քայլին է դիմել նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի բացահայտումից մի քանի օր անց։

Տեսանյութեր

Լրահոս